Սեյրան Օհանյանին ԱԱԾ-ն խաբել է. Անդրանիկ Քոչարյանը՝ Մարտի 1-ին զորամասերից զենք վերցնելու՝ Օհանյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Մեկ տարին կարող է՝ մեծ ժամանակ է, կարող է՝ մեծ ժամանակ չէ նման հանցագործությունները բացահայտելու համար: Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսելուց մեկ տարի անց պարզ չէ, թե ով է դրա հետևում թաքնված:

«Եթե բացահայտման հետ կապված որևէ տեղեկատվություն լիներ, ԱԱԾ տնօրենն օր առաջ հանրությանը տեղյակ կպահեր: Այսօր բավականին արտահոսքեր կան, որ բացահայտված է, բայց հրապարակված չէ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նախորդ տարի՝ գաղտնալսումից մեկ ամիս անց, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ հայտնի է, թե ում կողմից է գաղտնալսումն իրականացվել, և նա հասարակության լայն շրջանակին հայտնի անձնավորություն է: Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սա չի ենթադրում, որ իշխանության վերին օղակներում տեղյակ են, բայց չեն հրապարակում անուններ:

«Հարցը պետք է ուղղեք պարոն Վանեցյանին, որովհետև եթե այդպիսի հայտարարություն արվել է, բնականաբար, առաջնային վարկած կա, որի ուղղությամբ աշխատում են: Երբ ԱԱԾ-ն վերջնական մանրամասներ կներկայացնի, պարզ կլինի, թե որ վարկածն է դարձել իրականություն: Լավ կլիներ՝ բացահայտումն օր առաջ իրականություն դարձած լիներ: Այս պահի դրությամբ՝ ես որևէ հայտարարության ծանոթ չեմ, որ դա բացահայտված գործ է: Երբ կունենանք, այդ ժամանակ էլ կխոսենք՝ ուշացա՞ծ է, թե՞ ոչ»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Պաշտպանության նախկին նախարար, մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ ԳՇ պետ Սեյրան Օհանյանը Yerevan Тoday-ին տված հարցազրույցում երկու կարևոր հանգամանք էր նշել, թե ինչու է 0038 հույժ գաղտնի հրամանի արձակումն անհրաժեշտություն եղել:

«0038 հրամանը գրվել է՝ չեզոքացնելու երկու սպառնալիք. մեկը, որ բանակը խառնվում էր քաղաքականությանը, ներքաղաքական գործընթացներին, որոշ զինվորականներ իրենց ընկերների հետ միասին, ստորաբաժանումներով խառնվում էին քաղաքականությանը, պետության մեջ զենք կրում, պետության մեջ տեղաշարժվում: Երկրորդ սպառնալիքն այն է, որ ԱԱԾ-ից կային տեղեկություններ, որ հնարավոր է որոշ զորամասերի վրա հարձակում՝ զենք հայթայթելու համար: Հիմա փաստերն այս կերպ խեղաթյուրել և ասել, որ արտակարգ դրության հրաման է տվել, ինձ համար անընդունելի է»,- լրատվամիջոցին ասել է Սեյրան Օհանյանը:

Մարտի 1-ի դեպքերի փաստահավաք խմբի նախկին ղեկավար Անդրանիկ Քոչարյանից Factor.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք դեպքերի ուսումնասիրության ժամանակ իրենց ձեռքի տակ հայտնվել է տեղեկություն, որի համաձայն՝ ընդդիմադիրները զորամասերից զենք վերցնելու ցանկություն են հայտնել:

«Սեյրան Օհանյանին, լավագույն դեպքում, այդ ժամանակվա իշխանությունը, ԱԱԾ-ն պարզապես խաբել է: Փաստահավաք խումբն այդ խաբեության դրվագն ուսումնասիրել է, այդ փաստաթղթերն այժմ գտնվում են նախաքննական մարմնի տրամադրության տակ»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան