Չափազանց կարևոր է աշխատաշուկա մուտք գործողին սովորեցնել քննադատելու, ստեղծագործելու, թիմում աշխատելու և այլ փափուկ հմտություններ. Տիգրան Ավինյան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ու Հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից նախաձեռնած «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի ներկայացմանը։

«Շնորհավորելով մեկնարկի կապակցությամբ՝ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ ծրագրի հաջող իրականացումը կնպաստի մի շարք մարտահրավերների հաղթահարմանը, որոնք առկա են Հայաստանի աշխատաշուկայում:

Փոխվարչապետն ասաց, որ գրեթե բոլոր պետությունները բախվում են գործազրկության խնդրի հետ և ավելի ու ավելի դժվար է դառնում այն ավանդական մոտեցումներով կառավարելը, ինչի հիմնական պատճառը աշխարհում արագ տեղի ունեցող փոփոխություններ են: Ուսուցչի, հանրային ծառայողի, ինժեների աշխատանքին ներկայացվող պահանջներն այսօր զգալիորեն տարբերվում են տասը տարի առաջ առկա պահանջներից: Չորրորդ արդյունաբերական հեղափոխությանը զուգընթաց առաջանում են նոր մասնագիտություններ, ու վերանում հները: Այսպիսով՝ զբաղվածության դաշտում փոփոխությունները ստիպում են փնտրել նոր ու ստեղծագործ լուծումներ: «Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը որդեգրել է հենց այս մոտեցումը և լիովին համահունչ է կառավարության «Աշխատիր Հայաստան» նախաձեռնության նպատակներին, որոնք իրենց առանցքում դնում են աշխատանքի ոլորտում փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակումը: «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրում փոխվարչապետը հատկապես կարևորեց արհեստական բանականության միջոցով աշխատաշուկայի միտումների և ապագայի մասնագիտությունների պահանջարկի ուսումնասիրությունը, ինչը կարող է կրթության ոլորտի նոր քաղաքականության մշակման հիմք դառնալ:

Փոխվարչապետը անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի բաղադրիչ է փափուկ հմտությունների ձևավորմանը նպաստելը: Նա ընդգծեց, որ փափուկ հմտությունները ժամանակակից աշխատաշուկայում մեծ դեր ունեն, սակայն դրանք լիարժեքորեն չեն ձևավորվում ֆորմալ կրթության գործընթացում: Մինչդեռ չափազանց կարևոր է աշխատաշուկա մուտք գործողին սովորեցնել քննադատելու, ստեղծագործելու, թիմում աշխատելու և այլ փափուկ հմտություններ: Հարցը օրակարգային է նաև կառավարության համար և ընդգրկված է «Աշխատիր Հայաստան» ծրագրում»,- ասված է հաղորդագրությունում: