Կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 52 փորձ՝ 78 անձի մասնակցությամբ. ԱԱԾ-ն ամփոփել է սահմանապահ զորքերի գործունեության առաջին կիսամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 52 փորձ՝ 78 անձի մասնակցությամբ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 42 դեպք (84 անձ), պետական սահմանի ռեժիմի խախտման 2 դեպք (3 անձ) և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի խախտման 4 դեպք (5 անձ):

Նշված ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ է հանձնվել հետախուզման մեջ գտնվող 1005 անձ:

Իրականացված հետևողական աշխատանքների և անհրաժեշտ վերահսկողության ուժեղացման արդյունքում 2019 թ․ առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում 59%-ով նվազել են կարգապահական խախտումների և արձանագրված պատահարների ցուցանիշները: Հաշվետու ժամանակահատվածում խրախուսվել են սահմանապահ զորքերի 230, կարգապահական տույժի են ենթարկվել 37 զինծառայողներ:

2019 թ. առաջին կիսամյակում սահմանապահ զորքերում իրականացվել է ակտիվ կադրային աշխատանք, ինչի արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սահմանապահ զորքերում զինվորական ծառայության անցած քաղաքացիների թիվն աճել է 35%-ով, իսկ նախորդ ամբողջ տարվա համեմատ՝ 5%-ով: