ՀՀ վարչապետի ասուլիսը տեղի կունենա Վանաձորում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այս անգամ ասուլիս է տալու Վանաձորում:
«Սիրելի հայրենակիցներ. նախկինում խոստացել էի, որ իմ հաջորդ ասուլիսը տեղի է ունենալու Գյումրիում:
Բայց քանի որ այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր այցեր եւ միջոցառումներ եմ իրականացրել Գյումրիում եւ այս տարի եւս երկու խոշոր միջոցառում է նախատեսվում այնտեղ, որոշում կայացրի առաջիկա ասուլիսը տեղափոխել Վանաձոր:
Ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 13.00-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում»,- գրել է վարչապետը: