Ոստիկանները բացահայտել են առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, տեղեկություններ են ստացել, որ Երևանում գործող վարկային կազմակերպություններից մեկից խարդախությամբ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ մի խումբ անձինք տարբեր պատրվակներով այլ անձանց մեքենաները ուրիշների անվամբ գրավադրել են վարկային կազմակերպությունում, սակայն կազմակերպությանը չեն վճարել ստացած գումարը։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վարկային կազմակերպությունից խարդախությամբ հափշտակվել է 19․360․000 դրամ։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ գրավադրված մեքենաները կա՛մ մասնատվել ու վաճառվել են, կա՛մ դուրս են բերվել Հայաստանի տարածքից և վաճառվել օտարերկրյա պետությունում։ Այսինքն, այդ անձանց հանցավոր գողործողությունների հետևանքով նյութական վնաս է պատճառվել նաև այն քաղաքացիներին, որոնց անունով հաշվառվել և գրավադրվել են մեքենաները։