Կոմանդոսին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում կշնորհվի
Հասարակություն
10.09.2019 | 22:01Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանին՝ Կոմանդոսին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում կշնորհվի: Որոշումը Գյումրու ավագանին հաստատել է այսօրվա նիստում։
Արկադի Տեր-Թադևոսյանի թեկնածությունն առաջադրել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը. «Կոմանդոսին ներկայացնելու կարիք չկա. ժողովուրդը լավ գիտի իր հերոսին»: