«Արմաթ»-ի սաներն իրենց ստեղծած ծրագրերը կկարողանան ներկայացնել ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագրի նոր կայքում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը նոր կայք ունի։ Այսուհետ «Արմաթ»-ի ցանկացած սան, որը կայքում անձնական էջ ունի, կարող է իր ստեղծած ծրագրերը ներբեռնել այստեղ:

Ծրագրի համակարգող Սեդրակ Վարդանյանի խոսքով՝ կայքի թարմացման հիմնական նպատակը երեխաների կատարած աշխատանքները, նրանց հմտությունները և արդյունքները հավաքագրելն ու էլեկտրոնային հարթակում ցուցադրելն է։

«Սա էլեկտրոնային ուսուցման հասանելի և հարմարավետ հարթակ է, ինչպես նաև հնարավորություն՝ կրթական ծրագրի մշտադիտարկման արդյունքներն ավտոմատացված կերպով իրականացնելու»,- նշեց Սեդրակ Վարդանյանը։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանը նշեց, որ ներկայում ևս մի քանի նոր ծրագիր են իրականացնում, որոնց թվում՝ «Իրական դպրոց»-ը, որտեղ երկհարկանի շենքի մի հատվածում ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններն են, մյուսում՝ ուսանողները։ Նրա խոսքով՝ «Արմաթ»-ի սաների համար սա լայն հնարավորություններ է ստեղծում։

««Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ընկերության գնահատմամբ՝ մեր սաների 12 տոկոսը նոր ընկերություն է ստեղծում։ Դա ավելի մեծ թիվ է, քան, օրինակ, ԱՄՆ-ի հայտնի համալսարանների սաների դեպքում»,- ասաց Կարեն Վարդանյանը։

15-ամյա Նարեկ Սարգսյանը 10-րդ դասարանի աշակերտ է, մտադիր է ծրագրավորող դառնալ: «Արմաթ» լաբորատորիա արդեն 2-րդ տարին է հաճախում։

«Ինձ միշտ շատ է հետաքրքրել թե՛ ծրագրավորումը, թե՛ մոդելավորումը։ Ընդունվելուց հետո գիտելիքներս խորացրի։ Արդեն սկսել եմ ծրագրավորման լեզուներ ուսումնասիրել։ «Արմաթ-ն ընտանիք է, որի միջոցով այլ ընկերությունների մասնագետների հետ կարող եմ կապեր հաստատել»,- նշեց Նարեկը։

Ներկայում Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 280-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 7.500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբակավարների ներդրման ծրագրի համակարգող Սեդրակ Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ հավելեց, որ սեպտեմբերի 11-12-ը նախատեսում են այցելել Սյունիք, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Չկալովկա և Արցախի Հաթերթ գյուղեր՝ ևս չորս նոր լաբորատորիա բացելու նպատակով:

Նելլի Մելքոնյան