Վերջին մեկ տարվա ընթացքում 27 արևային կայանի կառուցման լիցենզիա է տրվել․ Ավինյան

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում վերջին մեկ տարվա ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրվել է 100 ՄՎտ հզորությամբ թվով 27 նոր արևային կայանի կառուցման լիցենիզա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Հայաստանի Հանրապետությունում վերջին մեկ տարվա ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրվել է 100 ՄՎտ հզորությամբ թվով 27 նոր արևային կայանի կառուցման լիցենիզա։

Կառավարությունը վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրով ստանձնած հանձնառություններին համահունչ ևս 100 ՄՎտ հզորությամբ միջին հզորության (առավելագույնը մինչև 5 ՄՎտ) արևային կայանների կառուցման լրացուցիչ չափաքանակ է արտոնում, որին առնչվող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/1934/about

Վերը նշված 200 ՄՎտ հզորությամբ արևային կայանների կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև 2021թ. ավարտը։ Նույն ժամկետում նախատեսվում է ավարտել նաև 55 ՄՎտ հզորությամբ Մասրիկ-1 արևային կայանի կառուցումը։ Իրակացման ընթացքում կլինի նաև ՎԶԵԲ աջակցությամբ ներկայումս նախապատրաստվող 120 ՄՎտ հզորությամբ արևային կայանների նոր ծրագիրը։

Այսպիսով, Հայաստանում 2022-ին ընդառաջ, ներկայումս գործող փոքր (մինչև 1 ՄՎտ) և ինքնավար արտադրողները ներառյալ, կունենանք շուրջ 400 ՄՎտ հզորությամբ գործող կամ կառուցման փուլում գտնվող արևային կայաններ»: