Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հերթական բողոքի ակցիան են կազմակերպել Շենգավիթի դատարանի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց հերթական բողոքի ակցիան են կազմակերպել: Նրանք դատարանից և դատավոր Աննա Դանիբեկյանից, որին երկրորդ նախագահի քրգործի քննությունն է մակագրված, պահանջում են արտահերթ նիստ հրավիրել և քննել Սահմանադրական դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 9-ին, նրանք բողոքի ակցիաներ էին կազմակերպել՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի և Շենգավիթի նստավայրերի դիմաց՝ նույն պահանջով:

Նրանք նաև ցանկություն էին հայտնել հանդիպել դատավոր Աննա Դանիբեկյանին, սակայն դատարանի անվտանգության աշխատակիցները հայտնել էին, որ նա դատական նիստի է և չի կարող շենքից դուրս գալ, ինչից հետո Քոչարյանի աջակիցները դադարեցրել էին ակցիան:

Նշենք, որ Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացրած որոշումը։ Որոշման համաձայն՝ ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը հակասահմանադրական է և Քոչարյանին մի քանի անգամ կալանավորելը խախտել է նրա անձնական ազատության իրավունքը, իսկ ՀՀ ՔԴ 135-րդ 2-րդ մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան