Դատախազությունը հայտնաբերել է պետությանը պատճառված շուրջ 36.7 մլրդ դրամի վնաս

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

ՀՀ դատախազությունից տեղելացնում են, որ 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում տարբեր ոլորտներում իրականացվել է պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ 440 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 454 խախտում:

 

«Ուսումնասիրությունների գերակշիռ մասն իրականացվել են բնապահպանության օրենսդրության կատարման, հատկապես՝ անտառների և ընդերքի պահպանության, ինչպես նաև կրթության և գիտության, պետական սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության ոլորտներում: Պետության շահերին հասցված վնասը վերականգնելու մասին դատախազների կողմից նախազգուշացվել են  194 իրավաբանական և ֆիզիկական անձինք, որի արդյունքում կամովին պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 385մլն դրամ, որի մեծ մասը՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ:

 

Ուսումնասիրությունների արդյունքներով նաև պետական մարմիններին ներկայացվել է 58 հաղորդում՝ պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, անհրաժեշտության դեպքում պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու վերաբերյալ:

 

Հատկանշական է, որ նշված ժամանակահատվածում դատարանների կողմից բավարարվել է պետական շահերի պաշտպանության գծով դատախազների կողմից պատրաստած և պաշտպանած 44 հայցերից 42-ը կամ 95 տոկոսը՝ դրանցով ներկայացված բռնագանձման ենթակա ավելի քան 191մլն դրամի չափով:

 

Հայտնաբերված մի շարք խախտումների, կոռուպցիոն և այլ բնույթի հանցավոր դրսևորումների կապակցությամբ պետական շահերի պաշտպանության գործառույթի համատեքստում դատախազների կողմից կամ դատախազության ուսումնասիրությունների հիման վրա հետաքննական կամ նախաքննական մարմինների կողմից հարուցվել է 136 քրեական գործ:

 

Հանցավոր բնույթի խախտումներն արձանագրվել են հիմնականում ընդերքօգտագործման, ապօրինի անտառահատման, անտառապատման և խնամքի, պետական առանձին օբյեկտներում կառուցապատման և կապիտալ վերանորոգման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման, ապօրինի ձկնորսության, ««ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքի օտարման և գործունեության, պետության կարիքների համար (գյուղատնտեսական թունաքիմիկատների ձեռքբերման, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ ենթակայաններում և մասնաշենքերում վերակառուցման, քաղաքացիական ավիացիայի, «Արփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման) տարբեր ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնման գործընթացի իրականացման և այլ ոլորտներում:

 

Կիսամյակի ընթացքում այս ոլորտում դատախազության ստորաբաժանումների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով հայտնաբերված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 36.7մլրդ դրամ, իսկ հարուցված քրեական գործերով վերականգնված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 1մլրդ 216մլն դրամի վնաս:

 

Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում այս ոլորտում միայն հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել էր մոտ 2,7 մլրդ դրամ, որը մոտ 10 անգամ պակաս է այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված արդյունքից»,- ասված է հաղորդագրությունում: