Դատախազությունը, մեկնաբանելով ՍԴ որոշումը, լեգիտիմացնում է ոչ լեգիտիմ մարմնին. իրավապաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

Սահմանադրական դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։ Այս մասին այսօր տարածած հայտարարությունում պնդում է Գլխավոր դատախազությունը։ Իրավապահ կառույցը շեշտում է, որ Քոչարյանին չեն մեղսագրվում այնպիսի գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից: Իսկ ՍԴ որոշումը հիմնականում գործառութային անձեռնմխելությանն է առնչվում։ Հետևաբար, ըստ Դատախազության, Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան:

Այս պնդումների հետ համամիտ չէ 2008 թ․ մարտյան արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապապելելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդյանը: Նա ասում է՝ բնական է, որ կեղծ մեղադրանքի շրջանակում Դատախազությունը պետք է նման հայտարարություն անի. «Տրամաբանական է, որ Դատախազությունը պետք է նման պատասխան տա, սա, իհարկե, ընդունելի չէ, որովեհտև մեր պատկերացրած Դատախազությունը, որը պետք է լիներ ՀՀ-ում պետք է ընդուներ սեփական սխալը, ներողություն խնդրեր անձից և փորձեր հատուցել կրած վնասները»։

Քոչարյանի պաշտպանական թիմը ակնկալում է, որ դատարանը երկրորդ նախագահին անհապաղ ազատ կարձակի։ Նրանք արդեն իսկ արտահերթ նիստ գումարելու միջնորդություն են ներկայացրել։

Դատախազության այսօրվա հայտարարությունը ընդունելի չէ նաև իրավապաշտպան Նինա Կարապետյանցի համար, բայց բոլորովին այլ պատճառով։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասում է՝ Դատախազությունն արձագանքելով ՍԴ-ին, լեգիտիմացնում է ոչ լեգիտիմ մարմնի որոշումները. «ՍԴ որոշումը լեգիտիմ չէ և դա այնքան պարզ է, որ անգամ քննարկման ենթակա չէ։ Չեմ զարմանում, որ Դատախազությունը փորձում է մեկնաբանել այդ ոչ լեգտիմ մարմնի որոշումը, որովհետև ինքն է գտնվում այդ ոչ լեգիտիմ կազմի մեջ, որովհետև իրենք մնացել են այն կազմով ու բովանդակությամբ, որը եղել է նախկինում»։

Կարապետյանցը չի բացառում, որ դատարանը կարող է ՍԴ որոշման հիմքով ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, բայց ասում է, դա չի լինելու այն պատճառով, որ օրինական ՍԴ-ն օրինական որոշում է կայացրել․ «Այո՛, կարող է նման բան լինել, որ դատարանը Քոչարյանին ազատ արձակի, որովհետև ամբողջ դատական համակարգը, իրավապահ համակարգը շարունակում է ծառայել նախորդ հանցավոր ռեժիմին»։

Սահմանդրական դատարանը, հիշեցնենք, Հրայր Թովմասյանի նախագահությամբ, քննելով Ռոբերտ Քոչարյանի վիճարկած երկու հոդվածները դրանցից մեկը հակասահմանադրական էր ճանաչել։ Այս որոշումից հետո սկսվել են բուռն քննարկումներ Քոչարյանի ազատ արձակման և անազատության մեջ մնալու շուրջ։ Թե ո՞ր պնդումները հիմք կընդունի դատրանը, պարզ կդառնա սեպտեմբերի 12-ից մեկնարկող բուն դատական նիստերի ընթացքում, եթե, իհարկե, մինչ այդ դատարանը արտահերթ նիստ չգումարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան