Ովքե՞ր են Ադրբեջանի կողմից հովանավորվող աղվանները, որոնք հայտարարում են Աղթամարի հայկական եկեղեցու նկատմամբ իրենց իրավունքի մասին

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 8-ին Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից պատարագ մատուցվեց: Պատարագիչը Պոլսո պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն էր։ Կրոնական արարողությանը ներկա էին թուրք և քուրդ պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, Հայաստանից մեկնած ուխտավորներ:

Նշենք, որ Սուրբ Խաչ հայկական եկեղեցին պետական ֆինանսավորմամբ վերականգնվել է 2010 թվականին և բացվել որպես թանգարան։ Հայ համայնքին, սակայն, հնարավորություն է տրվել տարին մեկ անգամ պատարագ մատուցել եկեղեցում, ինչը նաև զբոսաշրջության տեսանկյունից մեծ օգուտներ է բերում Թուրքիային։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս տարի արդեն 162.000 զբոսաշրջիկ է այցելել Աղթամար կղզի:

Մինչ այդ, այս տարվա պատարագից օրեր առաջ Սուրբ Խաչ եկեղեցի են այցելել Ադրբեջանից մի խումբ անձինք՝ «Կովկասի ուդի-աղվանական համայնքի» ներկայացուցիչներ, այստեղ կրոնական ծես կատարել՝ պարզելով Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները: Թուրքական լրատվամիջոցների հետ զրույցներում նրանք հայտարարել են, թե եկեղեցին կառուցել են քրիստոնյա աղվանները, և այն իրենց է պատկանում:

«1836 թ. Ռուսաստանը բոլոր աղվանական եկեղեցիները հանձնել է հայ եկեղեցուն: Իրականում սա աղվանական եկեղեցի է և, միաժամանակ, բոլոր քրիստոնյա թուրքերինը: Հայերը որտեղ խաչ են տեսնում, եկեղեցու նկատմամբ իրենց իրավունքների մասին են հայտարարում: Հայ եկեղեցու կողմից աղվանական եկեղեցիների յուրացումը շարունակվում է»,- հայտարարել է աղվանների համայնքի անդամ ներկայացած Ռաֆիգ Դանագարին՝ նշելով, որ դիմել են թուրքական իշխանություններին՝ եկեղեցին իրենց վերադարձնելու և այնտեղ ծեսեր կատարելու համար:

Սուրբ Խաչ եկեղեցի աղվանների այցելությունն ադրբեջանաթուրքական քարոզչամեքենայի հերթական քայլն է: Հայտնի է, որ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է իր, և ոչ միայն իր տարածքում գտնվող հայկական եկեղեցիների՝ աղվանական ծագման մասին: Մինչդեռ, գոնե Աղթամարի Սուրբ Խաչի պարագայում, եկեղեցու հայկական պատկանելությունը նույնիսկ թուրքերը չեն վիճարկում, այն որպես հայկական եկեղեցի է ներկայացված նաև ադրբեջանական տարբեր տեղեկատվական հարթակներում:

Նշենք, որ աղվանական համայնքի ներկայացուցիչների հետ Աղթամարի եկեղեցի են այցելել նաև Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (ASIMDER) ղեկավար Գյոքսալ Գյուլբեյն ու այս կազմակերպության այլ անդամներ:

«Պետք է այս սև խաչը հանել Աղթամարի եկեղեցուց, որովհետև այն վիրավորանք է Թուրքիայի Վան շրջանի բոլոր բնակիչների համար»,- ասել է Գյոքսալ Գյուլբեյը։

ASIMDER-ն ակտիվ հակահայկական գործունեություն է ծավալում: Կազմակերպության գրասենյակը տեղակայված է Իգդիր քաղաքում, որտեղ մեծ թվով ադրբեջանցիներ են բնակվում, այն ֆինանսական աջակցություն է ստանում ադրբեջանական հյուպատոսության կողմից: Նշենք, որ Գյոքսալ Գյուլբեյը մշտապես հանդես է գալիս հայատյաց ելույթներով ու թուրք-ադրբեջանական եղբայրության մասին հայտարարություններով: Դեռևս 2015 թվականին նա փորձել է խափանել Աղթամարի եկեղեցում մատուցվելիք պատարագը՝ հայտարարելով, որ հայերին չպետք է թույլ տալ Սուրբ Խաչ եկեղեցում ամեն տարի պատարագել:

«Արտերկրում գտնվող մեր բոլոր կազմակերպություններին սեպտեմբերին հրավիրում ենք Աղթամար կղզի: Այլևս հանդուրժողականություն չկա: Թուրքիայի արտաքին գործերի և մշակույթի նախարարություններին էլ դիմում ենք կոչով՝ այս պատարագները քաղաքական նպատակ են հետապնդում, անհրաժեշտ քայլերը ձեռնարկեք»,- ասել էր Գյուլբեյը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ 2015 թվականին թուրքական իշխանությունները Պոլսո հայոց պատրիարքարանին արգելեցին Սուրբ Խաչում պատարագ մատուցել:

Գյուլբեյը տարբեր առիթներով հանդես է գալիս նաև հայերին Թուրքիայից արտաքսելու, հայկական դպրոցներն ու կառույցները փակելու կոչերով։

Էմմա Չոբանյան