«ORSIS»-ին սև ցուցակում ընդգրկելը ձեռնտու էր այն գեներալին, որը 2 դոլարանոց փամփուշտը մեր բանակի վրա ծախում էր 12 դոլարով․ Ալեքսանդր Սիրունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2024 | 15:00
Ահաբեկչական սպառնալիքի ահազանգ Սլավոնական համալսարանում, Իրանը պնդում է՝ ԱԹՍ-ներն արձակվել են երկրի տարածքից․ ԼՈՒՐԵՐ
19.04.2024 | 14:56
Հայտնաբերվել է մահվան ելքով վթարի գործով հետախուզվողը․ վերջինս կալանավորվել է
19.04.2024 | 14:45
CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված
19.04.2024 | 14:43
«Արմավիր» ՔԿՀ-ի խցերում խուզարկություններ են կատարվել
19.04.2024 | 14:32
Արդարադատության նախարարությունում ընդունել են ԱՄՆ Պետքարտուղարության INL տնօրենի գլխավորած պատվիրակությանը
19.04.2024 | 14:21
«Մազերիցս բռնած գլուխս տվել է պատին»․ ինչո՞ւ են վկաները մեղմում ցուցմունքները
19.04.2024 | 14:13
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում․ 35-ամյա երիտասարդը ձերբակալվել է
19.04.2024 | 14:02
ԱՄՆ Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
19.04.2024 | 14:00
Երեք օր առաջ  ԱՆ-ում  և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են․ ՔԿ
19.04.2024 | 13:57
Թուրքիայում պարենային գնաճը 13 անգամ գերազանցում է ՏՀԶԿ-ի երկրների միջին ցուցանիշը
19.04.2024 | 13:46
Լեհաստանում երկու կասկածյալ է ձերբակալվել Վիլնյուսում Նավալնիի համախոհ Լեոնիդ Վոլկովի վրա հարձակման գործով
19.04.2024 | 13:38
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 137 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված
19.04.2024 | 13:31
Ապրուստիս միակ միջոցն է, 100 հազար դրամ էլ տուգանք ունեմ, ո՞նց եմ մուծելու․ առևտրական․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 13:25
Ադրբեջանում «Արևմուտքի հետ կապերի» համար լրագրող է ձերբակալվել
19.04.2024 | 13:16
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ Ազնավուրին
Բոլորը

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած դիմումի հիման վրա որոշման եզրափակիչ մասը, ըստ որի՝ ՔԴՕ 35-րդ հոդվածը հակասահմանադրական է, իսկ 135 հոդվածի երկրորդ մասը՝ սահմանադրությանը համապատասխան։ Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հետ:

-Այս օրերին հնչում են հակասական մեկնաբանություններ այս որոշման մասին, Դուք այն ինչպե՞ս եք մեկնաբանում։ Ի՞նչ է ենթադրում այն։ 

-Արդեն մի քանի օր է՝ փաստաբան ու վարորդ, թարգմանում են այս որոշումը։ Ի՞նչ է սա նշանակում՝ առաջինը պետք է հարցնել սա գրողին: Գրել են մի որոշում, որը, բառիս բուն իմաստով, ոչ մի բանի մասին է։ Չորս տող են գրել, բայց արդեն երրորդ օրն է՝ ամբողջ հայ հասարակությունը թարգմանում է այդ գրածը։ Էդպես արդարադատություն չի լինում։ Արդարադատությունը պետության մեջ կոնֆլիկտը հանգուցալուծող օղակ պետք է լինի։ Սահմանադրական դատարանը կոչված է լուծելու այն հակասությունները, որոնք կան իշխանության մյուս ճյուղերի մեջ, իսկ դա այնքան հստակ պետք է անել, որ տաքսու վարորդը չսկսի թարգմանել։ Սա չեղավ արդարադատություն, սա եղավ պետական ռեսուրսը ծախսել, իսկ եթե խոստում էին տվել ինչ-որ մեկին, որ հօգուտ նրա որոշում են կայացնելու, ապա պետք է ասեմ՝ խաբել են։

Փաստաբան Տիգրան Եգորյանն ասում է, որ ՍԴ-ն կայացրել է հակասահմանադրական որոշում: Կարո՞ղ է ՍԴ-ն հակասահմանադրական որոշում կայացնել։ 

-Ճիշտ է ասում Եգորյանը, ես հիմա դրան կավելացնեմ՝ ՍԴ-ն կայացրել  է մի որոշում,  որը հակասահմանադրական է, որովհետև դատարանը որոշել է ստեղծագործել, իսկ սա ստեղծագործ հիմնարկ չէ․ իրավաբանությունը ճշգրիտ գիտություն է։

-Այս որոշումը պարտադի՞ր է Առաջին ատյանի դատարանի և մյուս դատարանների համար։ Քոչարյանի գործը քննվելու է սեպտեմբերի 12-ին Առաջին ատյանի դատարանում․ հիմա նա ազա՞տ է արձակվելու, դատավոր Դանիբեկյանը փոխելո՞ւ է խափանման միջոցը։

-Ո՞վ ասաց, որ պարտադիր է, բացարձակ։ Դատավորը պետք է գործն ընդունի վարույթ, քննի ու մի գեղեցիկ օր գնա դատավճիռ կայացնելու՝ մեղավո՞ր է, թե՝ անմեղ։

-Մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նշել է, որ առնվազն կալանքի հարցը լուծվում է այս որոշմամբ, որովհետև ՍԴ-ն որոշեց, որ 35 հոդվածը հակասում է 27-րդ հոդվածին, որը մարդու չկալանավորվելու իրավունքն է։

-Դա արդեն եղավ  թարգմանություն։ Եթե մենք պետք է սենց մարդ դատենք կամ չդատենք, ապա դա արդեն չեղավ արդարադատություն։

Այնուամենայնիվ, ՍԴ-ն կայացրել է որոշում, դատավորներից Վահե Գիգորյանը չի մասնակցել գրավոր ընթացակարգով Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությանը,  երկու դատավոր էլ հայտնել է, որ ունի հատուկ կարծիք, որը կհրապարակվի։ Սա ինչ-որ կերպ ազդո՞ւմ է ՍԴ այս որոշման, էսպես ասենք, ամրության վրա։

-Պետք է սպասենք տեսնենք՝ ինչ հատուկ կարծիք են ներկայացնում, իսկ ինչ վերաբերում է այս որոշման ամրությանը, ապա ես այն համարում եմ քարի նման ամուր որոշում․ էս որոշումը որոշում է ոչնչի մասին:

-Հնչում են գնահատականներ, որ այս որոշմամբ Հրայր Թովմասյանը փորձում է ընթացող դատավարության վրա ազդել: Ո՞րն է Ձեր կարծիքը այս հարցի շուրջ։

-Ինքն այդ իրավունքը չունի, եթե այդ նպատակն ունեցել է։ ՍԴ-ի որոշումը հակասահմանադրական է բոլոր իմաստներով, քանի որ այդ մարմինը զբաղվել է մի բանով, որն իր գործը չէ։

-Կիսո՞ւմ եք տեսակետը, որ ՍԴ-ում ճգնաժամ կա և այդ ճգնաժամի ֆոնին է ընդունվել այս որոշումը։

-Միանշանա՛կ  կա։

-Այդ դեպքում ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվել վերացնելու համար այն ճգնաժամը, որ ՍԴ-ն այսպիսի որոշում չկայացներ: Այն ճգնաժամը, որի մասին դեռ ամիսներ առաջ խոսել են Վահե Գրիգորյանը, Նիկոլ Փաշինյանը։

-Չգիտեմ, միայն գիտեմ, որ լավ բան չէ, որ երրորդ իշխանության բարձրագույն մարմնի մասին անգամ մեկ հոգի, էլ չեմ խոսում 70 տոկոսի մասին, ունի կիսատ վերաբերմունք։ Եթե ես լինեի՝ հրաժարական կտայի։

-Հրայր Թովմասյանի հրաժարակա՞նն ի նկատի ունեք։

-Խոսքը բոլորի մասին է, հայտարարությամբ հանդես կգային, որ լավ բան չէ, որ այս մարմնի նկատմամբ մեկն ունի կիսատ վերաբերմունք ու դրա համար հրաժարական կտային։։

-Օրերս հայտնի դարձավ, որ քրգործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման դեպքով, որին մասնակցել է ռուսական «ORSIS» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը՝ «Օրսիս Արմս» ՍՊԸ-ն, որի շահերի պաշտպանն եք Դուք։  Այս ընկերության հիմնադիրները զինվորական պաշտոնյաներ են, որոնցից մեկը  50 տոկոս բաժնեմասով Գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Գալստյանն է։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

-Այո՛, «Օրսիս Արմս» ՍՊԸ-ի հիմնադիրները եղել են երկու զինվորականներ, որոնք ընկերություն հիմնադրելու իրավունք ունեն։

Իսկ չկա՞ր շահերի բախում։

-Հիմնադրման օրը Արթուր Գալստյանը, ինչպես պահանջում է օրենքը, հավատարմագրային կառավարման է հանձնել իր բաժնեմասը, իսկ ինչ վերաբերում է շահերի բախմանը, ապա պետք է նշենք, որ զենք արտադրողը, վաճառողը, մրցույթում շահողը, սև ցուցակում հայտնվողը եղել է ռուսական «ORSIS» ընկերությունը։

Նշվում է, որ մատակարարման մրցույթի արդյունքները չեղարկվել են, քանի որ հատուկ սարքերի համար նախարարության կողմից սահմանված չափանիշները ՊՆ բարձրաստիճան այս պաշտոնյաները համապատասխանեցրել են իրենց ընկերության կողմից մատակարարվող ապրանքի չափանիշներին: Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք։ 

-ՊՆ բարձրաստիճան պատոնատար անձինք իրենց որոշումով կատարել են կեղծիք, և ես դիմել եմ ոչ թե դատարան, այլ ԱԱԾ և հայտնել, որ ձախողվել է զենքի մատակարարման մրցույթ։

-Ո՞վ է ձախողել։

-Հանձնաժողովը, բայց իրենց սովորեցրել են։

-Ովքե՞ր են սովորեցրել, վարկած ունե՞ք։ 

-Ես ունեմ այն վարկածը, թե սա ում էր ձեռք տալիս. նրան, ով 2 դոլարանոց փամփուշտը հայկական բանակին էր մատակարարում 12 դոլարով, իսկ «ORSIS»-ը՝  Հայաստան մտնելուց հետո վաճառվեց 6 դոլարով։ Գեներալ է այն մարդը, որը հովանավորում էր, որ 2 դոլարանոց փամփուշտը մեր բանակի վրա 12 դոլարով  վաճառվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան