«15 տարի վկա ենք եղել՝ ինչպես իրավունքը չի պաշտպանվել, արդարադատությունը հասանելի չի եղել»․ Լարիսա Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ապրիլյան հեղափոխության մասին խոսելիս, բաց է թողնվում այն, որ հեղափոխությունը կատարվել է արդարադատության, արդարության, արժանապատվության ու հարգանքի լոզունգներով, ոչ թե կոռուպցիոն սկանդալից կամ նյութական կարիքից դրդված։

Այս մասին այսօր՝ «Հետհեղափոխական Հայաստան. արդարադատության համակարգի վերափոխման խնդիրները» խորագրով հանրային քննարկման ընթացքում նշեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։

Նրա խոսքով՝ արդարության պակասը Հայաստանի քաղաքացիների համար ամենամեծն էր ու ամենաանհանդուրժելին։

«Լինի դա շրջակա միջավայրի վիճակ, կոռուպցիա, թե մեկ այլ բան, փոփոխությունները և բարելավումը կառչում են արդարության, արդարադատության ու իրավունքի պակասից։ Թե՛ նախքան հեղափոխությունը և թե՛ դրանից հետո, փորձում էինք բացահայտել իրավական դաշտի լծակների զավթվածությունը և ցույց տալ, թե որքան  ուղղակի է այդ կապը։ Մեկ տարի անց, ինձ թվում է, դա ավելի հանրամատչելի է դարձել՝ կյանքի բերումով։ Այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ անգամ փորձում էինք բացատրել, որ դա բավարար չէ, և բերել փաստարկներ այն փորձի, որ մենք 15 տարի բոլորս ենք եղել վկա ՝ ինչպես իրավունքը չի պաշտպանվել, ինչպես արդարադատությունը հասանելի չի եղել։ Այդ մեխանիզմները պետք է ապամոնտաժել։  Մեկ տարի է՝ ականատես ենք լինում տարբեր ցնցումների, որոնք չէին կարող չլինել մի երկրում, որտեղ դրանք երկարատև ժամանակ ամրագրված են եղել։ Մենք այն իրականության մեջ ենք, որ ՄԻԵԴ-ում գործերի մեծ մասն արդար դատաքննության իրավունքի խախտումով է։ Այդ խախտումների ականների վրա ամեն կանգնելուց չպետք է շոկ ապրենք»,- ընդգծեց Լարիսա Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան