Մոլդովան ցանկանում է համակողմանիորեն զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ. Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Մոլդովայի դեսպանին

Լուրեր

12.06.2026 | 20:47
Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն Ալբանիայում շքեղ հանգստավայր է կառուցում․ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել
12.06.2026 | 20:32
Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ հնարավոր են հեղեղային ջրահոսքեր. ՆԳՆ ՓԾ
12.06.2026 | 20:21
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
12.06.2026 | 20:13
Facebook-ում լայնածավալ խափանումներ են գրանցվել
12.06.2026 | 20:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Հետընտրական Հայաստան․ ընդդիմությունը պե՞տք է վերցնի մանդատները, թե՝ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 19:55
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
12.06.2026 | 19:41
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
12.06.2026 | 19:28
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից հրապարակված համաձայնագրի պայմանները ճշմարտության հետ կապ չունեն
12.06.2026 | 19:13
ՔԿԾ-ն նպատահակարմար չի գտնում թույլատրել նկարահանել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմանները. Factor TV-ի դիմումը մերժվել է
12.06.2026 | 19:00
ԵՏՄ-ում համակարգային փլուզում կլինի ՀՀ-ի բացակայության պատճառով․ ՌԴ-ին ձեռնտու չի մեզ վնասելը․ Սոս Խաչիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 18:56
ՌԴ-ն այս սահմանափակումներով փորձում է բիզնես դաշտի մոտ բողոք առաջացնել ՀՀ կառավարության դեմ․ Սոս Խաչիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 18:38
Ուկրաինայի պատերազմում զոհվել է 18 տարին չլրացած առնվազն 200 ռուսաստանցի․ BBC
12.06.2026 | 18:27
Թիերին Անրին նշել է՝ որ ֆուտբոլիստին արժե հետևել ԱԱ-2026-ում
12.06.2026 | 18:19
Փորձ է արվում բռնանալ ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքին. Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 18:13
Անվավեր ճանաչվեցին ևս մեկ տեղամասի քվեարկության արդյունքներ Երկրաշարժ Ադրբեջանում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 6-ին  Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Մոլդովայի արտակարգ և լիազոր դեսպան Ռուսլան Բոլբոչանին (նստավայրը՝ Կիև):

«Դեսպան Բոլբոչանն ասաց, որ երկու ժողովուրդները խորը պատմական կապեր ունեն և Մոլդովան ցանկանում է համակողմանիորեն զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: Այս համատեքստում նշվեց երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական երկխոսության և պաշտոնական փոխայցելությունների դերը:

Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել համագործակցության լայն օրակարգ ձևավորելու ուղղությամբ՝ հատկապես ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական ոլորտին: Այս առումով կողմերը կարևորեցին Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը և գործարար համաժողովների կազմակերպումը:

Զրուցակիցները քննարկեցին նաև իրավապայմանագրային բազայի ընդլայնմանը, հումանիտար և մշակութային համագործակցությանը և ավիահաղորդակցությանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: