Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումը տեղի կունենա շուտով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը նախանշված է, ծրագրված է, տեղի է ունենալու շուտով: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Նորից ստիպված եմ ներողություն խնդրել, որ մենք ունենք համաձայնություն՝ միաժամանակ հայտարարելու հանդիպման մասին, ես, բնականաբար, չեմ ուզում այն խախտել»,- հավելեց նա:

Նախարարը նաև հիշեցրեց, որ նոր կառավարությունն ավելի քան մեկ տարվա ընթացքում ինտենսիվ շփումներ է ունեցել երկրների ղեկավարների և ԱԳ նախարարների մակարդակով:

«Ուզում եմ օգտվել առիթից և նորից անդրադառնալ այն իրողությանը, որ այս տարվա ընթացքում մեր կառավարությունը շատ հստակ արտահայտել է մեր մտադրությունների լրջությունը՝ ակտիվ աշխատելու խաղաղ կարգավորման գործընթացի ուղղությամբ: Եվ այս տարվա ընթացքում ԱԳ նախարարների և երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումների թիվն ի ցույց է դնում լրջությունը մեր մտադրությունների՝ աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ասաց Մնացականյանը:

ԱԳ նախարարն անդրադարձավ նաև վիզաների ազատականացման շուրջ տեղի ունեցող գործընթացին:

Մանրամասները՝ տեսանյութում: