Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը հստակեցվել է. ՀՀ ԱՆ

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին»  սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի լրամշակված փաթեթն ուղարկվել է Կառավարություն:

«Լրամշակված փաստաթղթում հանրային քննարկման ընթացքում ստացված առաջարկությունների հիման վրա կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում, մասնավորապես, հստակեցվել է Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը: Առաջարկվել է՝ «Սահմանադրական դատարանի մասին»  սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակվածՍահմանադրական դատարանի անդամի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանա  կենսաթոշակ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորները չեն օգտվում սույն մասի 1-ին պարբերությամբ նախատեսված իրավունքից: Նախագծով նախատեսվել է նաև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ստեղծում, որը կիրականացնի դատավորի հերթական և արտահերթ գնահատումը:

Հավելենք նաև, որ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում նրա լիազորությունների կասեցման պահանջը Նախագծի լրամշակված տարբերակից հանվել է:

Լրամշակված նախագծի նոր կարգավորումներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ նախկին նախագծի տարբերակին՝ այստեղ»,- ասված է հաղորդագրությունում: