Առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ. ՔԿԾ
Հասարակություն
05.09.2019 | 22:53Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։ Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
ԱՆ-ից հայտնում են նաեւ, որ ներկայում իրավիճակը գտնվում է Նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։ Հնարավոր զարգացումների դեպքում նախարարն իր լիազորությունների շրջանակում և Քրեակատարողական ծառայությունը, օրենսդրության շրջանակում, կձեռնարկեն իրավիճակից բխող գործողություններ։