Վերաքննիչ դատարանը միևնույն փաստերով երկու տարբեր գործերով իրար հակասող որոշումներ է կայացրել. ՀՔԱՎ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

2016թ․ հուլիսի 30-ին ոստիկանների կողմից բռնության ենթարկված Մ․ Փանոսյանի և Մ․ Վարդանյանի վերաբերյալ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2019թ․ հունիս և հուլիս ամիսներին իրար հակասող որոշումներ է կայացրել այն դեպքում, երբ երկու գործով էլ փաստական հանգամանքները նույնն են, երկուսի նկատմամբ ոստիկանական ապօրինությունները կատարվել են նույն տեղում, նույն ժամանակահատվածում և նույն ոստիկանների կողմից. գրում է ՀՔԱՎ-ը:

«Մելիքսեթ Փանոսյանին ու Մոմիկ Վարդանյանին ոստիկանները բռնության էին ենթարկել «Սասնա ծռերի» գործողություններին հաջորդած իրադարձությունների ժամանակ՝ 2016թ․ հուլիսի 30-ին, Երևանի Սայաթ Նովա փողոցում։ Նկատենք, որ Սայաթ Նովա փողոցում բողոքի որևէ ցույց տեղի չի ունեցել այդ ժամանակ: Ավելին՝ թե Մ.Փանոսյանը, թե Մ.Վարդանյանը այդ պահին ցույցին չեն էլ մասնակցել:

Նրանք ուղղակի մասնակցել են մշակույթային նույն միջոցառմանը, որի ավարտից հետո փողոցում հանդիպել են ոստիկաններին»,- ասված է հաղորդագրությունում: