«Դատարանը սպանում է ցմահի վերջին հույսը»․ Աշոտ Մանուկյանը զոհերի ծնողների ներմանն արժանացավ, դատարանինը՝ ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Դատարանը երեկ մերժել է ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը։ Մանուկյանը շուրջ 23 տարի է՝ գտնվում է անազատության մեջ։ Այս տարիների ընթացքում կատարած հանցագործության համար զղջացել է, համալսարան է ընդունվել, ամուսնացել, զոհերի ծնողների կողմից ներման արժանացել, բայց պետությունը նրան չի ներում։

1996 թվականից անազատության մեջ գտնվող Մանուկյանը մեղադրվել և դատապարտվել էր երեք զինծառայողի սպանության համար: 19 տարեկանում նրան դատապարտել էին մահապատժի, որը, սակայն, 2003 թվականին փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է նոր իշխանության օրոք ցմահների գործերի հետ կապված խոստումներ են տրվել, որոնք, սակայն, դեռևս չեն իրագործվել:

«Մենք գիտենք որ այս երկիրը շատ անմարդակային երկիր էր, ցմահների մասին խոսք լինել չէր կարող, կարծես, արգելված թեմա էր, բայց այս նոր իշխանության օրոք խոստումներ տրվեցին, որ փոփոխություն կլինի, բայց տեսանք, թե ինչպես են խաբում, այդ մարդկանց վատ հոգեվիճակի մեջ դնում։ Ամեն մի ցմահ, որը կատարել է հանցագործություն, ամեն օր է զղջացել իր արածի համար»,- ասաց նա։

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից Factor.am-ին փոխանցեցին, որ ներկայումս Հայաստանում կա 91 ցմահ դատապարտյալ։ Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը պնդեց՝ այս վիճակագրությունը խոսում է Հայաստանի արդարադատության համակարգի թույլ լինելու մասին։ Ըստ Ռևազյանի՝ դատավորների մեծ մասը դրական բնութագիր ունեցող ցմահ դատապարտյալին ազատություն շնորհելու համարձակություն չունի։ Փաստաբանը պնդում է՝ այդ մերժումներով դատարանը սպանում է ցմահի վերջին հույսը։

Նշենք, որ եվրոպական մի շարք երկրներում՝ Շվեդիա, Գերմանիա, Բելգիա ցմահ ազատազրկումը մինչև 21 տարեկանների նկատմամբ չի կիրառվում, նրանց դատապարտում են անչափահասներին բնորոշ նորմերով։ Հայաստանում ցմահ դատապատրյալներից շուրջ 10-ն իրենց վերագրվող հանցագործությունը կատարել են զինվորական ծառայության ժամանակ: Այսինքն երբ նրանց 21 տարին դեռ չէր լրացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան