Ինչպես է բերման ենթարկվել Մանվել Գրիգորյանի որդին. Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Լուրեր

13.08.2026 | 01:00
ՊՍԺ-ն` Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 23:30
Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյան
12.08.2026 | 23:14
6 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն
12.08.2026 | 23:00
Կիևյան կամրջի աշխատանքների ավարտից հետո ավտոբուսների երթուղիները կվերականգնվեն
12.08.2026 | 22:44
Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ
12.08.2026 | 22:29
Պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ հոգեբանական ծառայությունների շուրջ
12.08.2026 | 22:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.08.2026 | 22:00
ԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանը
12.08.2026 | 21:46
Ռուանդայի դեսպանի հետ քննարկվել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնումը
12.08.2026 | 21:32
Արևի խավարումը՝ փորձություն Եվրոպայի էներգահամակարգի համար
12.08.2026 | 21:19
Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
12.08.2026 | 21:00
Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում․Հակոբյանը՝ ընդդիմությանը ճնշելու հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:44
Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
12.08.2026 | 20:30
Չինաստանի հաքերները ԱԲ գործակալների միջոցով հարձակվել են Թայվանի պետական համակարգերի վրա
12.08.2026 | 20:16
ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Երևան-Արմավիր ճանապարհին՝ Արշալույս համայնքի սկզբնամասում, երթևեկության հետ կապված հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել երկու երիտասարդի միջև։

«Այդ ընթացքում նրանցից մեկը ատրճանակը պարզել է մյուսի վրա ու կրակոց արձակել, ինչից հետո հեռացել է։ Վաղարշապատի ոստիկանները ստացած տվյալների իսկությունը ստուգելուց հետո կարճ ժամանակում հայտնաբերեցին Էջմիածնում ապրող 26-ամյա երիտասարդին ու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Բերման ենթարկվածը ոստիկաններին ներկայացրել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ։ Անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվել է փականով դանակ։ Երիտասարդի վարած «Հունդայի» մակնիշի ավոտմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով բերման ենթարկվածը ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է: