Դինքի սպանության գործով որպես վկա հարցաքննվել է Ստամբուլի նախկին փոխնահանգապետը

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի խմբագրապետ, անվանի պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործով ընթացող դատավարության շրջանակներում որպես վկա հարցաքննվել է Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգյորը. գրում է ermenihaber.-ը:

Վերջինս պատմել է 2004թ․ փետրվարի 24-ին Ստամբուլի նահանգապետարանում Հրանտ Դինքի հետ ունեցած հանդիպման մասին։ Գյունգյորը նշել է, որ հանդիումը կայացել է ազգային հետախուզական ծառայության (MİT) պահանջով և հանդիպմանը ներկա են եղել նաև MİT-ի աշխատակիցները։ Սակայն նախկին փոխնահանգապետը պնդել է, որ հանդիպումը եղել է պաշտոնական քաղաքավարության շրջանակներում և այդ ընթացքում որևէ սպառնալիք չի հնչեցվել։

«2004թ․ փետրվարին Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի՝ հայ դպրոցների թիրախավորման դեմ  ներկայացրած դիմումի հիման վրա մեկ անձ ձերբակալվել էր։ Այնուհետև «Ակօս» թերթում հարպարակվել էր Դինքի հոդվածն այն մասին, որ Սաբիհա Գյոքչենը հայ է, ինչը հանրության շրջանում բուռն զայրույթ էր առաջացրել։ Այդ զարգացումների ֆոնին հետախուզական ծառայության պահանջով հանդիպում կազմակերպեցինք՝ այդ թեմաների նրբությունները քննարկելու համար», – պատմել է նախկին փոխնահանգապետը։