Որքա՞ն կկազմեն Հայաստան ներկրվող մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերը. նախարարության պարզաբանումը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության խոսնակ Աննա Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է  նախարարության պարզաբանումները Հայաստան ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի և մաքսատուրքերի վերաբերյալ:

«Հաշվի առնելով վերջին շրջանում երրորդ երկրներից դեպի Հայաստան ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի և մաքսատուրքերի վերաբերյալ մի շարք մեկնաբանությունները և տարընթերցումները՝ ներկայացնում ենք որոշ պարզաբանումներ․

✅ Ռուսաստանի Դաշնության` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով` 2019 թվականի մայիսի 28-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշման` https://bit.ly/2ksMyci փոփոխվել են (նվազել են) որոշ ապրանքների, այդ թվում` նաև մի շարք մարդատար մեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը։ Վերջերս տարբեր հրապարակումներում հնչեցված որոշ մեքենաների վերաբերյալ համապաստխան տեղեկատվությունը՝ կից նկարում
✅ Նշված որոշումը հրապարակվել է 2019 թվականի մայիսի 31-ին, իսկ սույն որոշմամբ սահմանված դրույթներն ուժի մեջ են մտել 2019 թվականի սեպտեմբերի 1-ից, սակայն Հայաստանի համար նշյալ դրույթները կգործեն 2020 թվականի հունվարի 1-ից` հաշվի առնելով, այն որ մարդատար ավտոմեքենաների) 8703 ԵՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող) համար մինչև 2020 թվականի հունվարի 1-ը կգործեն անցումային շրջանում կիրառվող Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագներից ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը:
✅ Միևնույն ժամանակ, 2017 թվականի դեկտեմբերի 20-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշման http://bit.ly/2lBGMVO համաձայն ֆիզիկական անձանց համար` անձնական օգտագործման նպատակով դասվող մարդատար մեքենաների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող) ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման ժամանակ Հայաստանի համար 2020 թվականի հունվարի 1-ից մաքսատուրքերը և հարկերը կգանձվեն հավաքական մաքսային վճարի տեսքով:
✅ Հարկ է նշել, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում որոշումներն ընդունվում են բոլոր անդամ-երկրների համաձայնության պարագայում և ընդունվելու դեպքում հրապարակվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայք-էջում` http://bit.ly/2lDE02j
✅ Հիշեցնում ենք, որ ԵՏՄ անդամակցության շրջանակներում իրականացված բանակցային գործընթացի շրջանակներում Հայաստանը ստացել է իրավունք 5 տարի ժամկետով պահպանել մարդատար ավտոմեքենայի /8703 ԵՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող/ համար գործող մաքսատուրքի դրույքաչափը` 10%, ինչն էականորեն ցածր է Եվրասիական տնտեսական միության միասնական սակագներից»,- գրել է նա: