Գործող մեխանիզմներ ունենք, լրացուցիչ քաղաքական գնահատականի կարիք չկա. Մարիա Զախարովան՝ ԼՂ հակամարտության գոտում գերիների մասին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ԼՂ հակամարտության գոտում գերիներին և ռազմագերիներին վերաբերող հարցերը պետք է լուծել դրա համար սահմանված, գոյություն ունեցող ձևաչափերում: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի ճակատագրի մասին հարցին:

«Չեմ կարծում, որ հիմա իմ կողմից լրացուցիչ քաղաքական գնահատականի կարիք կա, մենք, ամեն դեպքում, գործող մեխանիզմներ ունենք: Կան համանախագահներ, նրանք կարող են, անհրաժեշտության դեպքում, գործի դնել լրացուցիչ մեխանիզմներ՝ կողմերին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու համար»,- ասել է նա։

Ըստ Զախարովայի, եթե կողմերն ինչ-որ հարցի լուծման գործում աջակցության կարիք ունեն, օրինակ՝ Ռուսաստանի կողմից, կարող են քննարկել երկկողմ ձևաչափով, դիվանագիտական խողովակներով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին ՊԲ զորամասերից մեկի պաշտպանական տեղամասերից մեկում 2000 թվականին ծնված զինծառայող Արայիկ Ղազարյանը լքել էր մարտական դիրքը, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի ուշ տեղեկացրել էին, որ զինծառայողն իրենց մոտ է։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարծում է, որ զինծառայողն ադրբեջանական կողմում հայտնվել է տեղանքում մոլորվելու արդյունքում:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» հայտարարության մասին հարցին՝ Մարիա Զախարովան նշել է, որ ՌԴ-ն ելնում է այն հանգամանքից, որ գոյություն ունի ներքին հռետորաբանություն, կան ներքին կարգավորումներ, որոնք արտացոլում են քաղաքական կուսակցությունների, շարժումների տեսակետը:

«Կա նաև այն խաղաղ գործընթացը, որում կան դրա մասնակիցները, համանախագահները, կան միջազգային ջանքեր՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Բնականաբար, մենք ելնում ենք այն հանգամանքից, որ կողմերի հայտարարությունները պետք է լինեն այս ընդհանուր ջանքերի համատեքստում, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Նա հավելել է, որ նման հայտարարություններ տարբեր մակարդակներով հնչում են տարբեր կողմերից: «Գործընթացը բարդ է, երկարատև, կարծում եմ՝ արագ առաջ շարժվելու անհրաժեշտության ընդհանուր ըմբռնում կա, և հայտարարությունները պետք է համապատասխանեն ու նպաստեն այդ գլխավոր նպատակին»,- ամփոփել է Մարիա Զախարովան: