Էջմիածինը 6-8 «խելացի» կանգառ կունենա, առաջինը՝ մեկ ամսից. Դիանա Գասպարյան

Լուրեր

06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջիկա մեկ տարվա ընթացքում Էջմիածինը 6-8 «խելացի» կանգառ կունենա։ Ֆեյսբոիքի իր էջում այս մասին գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Նախատեսվում է Էջմիածնում ունենալ «խելացի կանգառներ», որոնց նախնական տարբերակը ներկայացվում է ստորև ?: Կանգառները հագեցած են լինելու հետևյալ հնարավորություններով.

? Օդափոխություն (ձմռանը տաքացվող, ամռանը սառեցվող համակարգեր),
?Էլեկտրոնային սարքերի լիցքավորում,
?Անվճար Wi-Fi,
?Տեղեկատվություն հասարակական նշանակության վայրերի վերաբերյալ,
?Տեղեկատվություն երթուղայինների ժամանման վերաբերյալ,
?Անհրաժեշտ տեղեկություններ զբոսաշրջիկների համար,
?Վենդորային սարքեր սուրճի և քաղցրեղենի համար,
?Բանկոմատ, վճարային տերմինալ,
?Գովազդ,
?Ստենդ անվճար հայտարարությունների համար,
?Աղբի տեսակավորման համար նախատեսված աղբամաններ:

Ծրագրով նախատեսվում է կառուցել 6-8 այդպիսի կանգառ առաջիկա մեկ տարվա ընթացքում: Առաջին կանգառի կառուցումն արդեն մեկնարկել է, և այն կտեղադրվի մեկ ամսից:

‼️Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ «խելացի կանգառների» նախաձեռնությունը եղել է քաղաքապետարանի կողմից, և մասնավոր հատվածի ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում որոշվել է, որ քաղաքային բյուջեից որևէ գումար դրանց կառուցման համար չի հատկացվելու: Այսինքն՝ քաղաքապետարանը երկարաժամկետ պայմանագրով հատկացնելու է միայն տարածքը, իսկ կառուցման ծախսերը հոգալու է մասնավոր ընկերությունը‼️»,- գրել է նա: