Կայացվեց հակասահմանադրական որոշում. Ստյոպա Սաֆարյան

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառումներով անդրադարձել է Սահմանադրական դատարանի հրապարակած՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշմանը:

«Մավրերն արեցին իրենց գործը, Մավրերին կարող եք ճանապարհել գաղութ։ Կայացվեց հակասահմանադրական, հակաօրինական որոշում, որի համար ՍԴ անկարգավիճակ, իրենք իրենց սահմանադրությունից դուրս դրած անդամները վերազանցել են լիազորորությունները, ավելի ստույգ՝ իկրենց վերապահել են չունեցած լիազորություններ։ Պահանջում եմ ՀՀ իշխանություններից չկատարել ՍԴ ապօրինի որոշումը։ Խափանման միջոցի ընտրությունը՝ կալանավորումը չի կարող որևէ կերպ կապվել նախագահի գործառույթային անձեռնմխելիության հետ, մանավանդ, որ նախագահի պաշտոնն զբաղեցրած անձը քրեական հետապնդման տակ է ու կարող է խոչընդոտել դատաքննությանը, իսկ իրականում՝ արդեն իսկ քանի ամիս խոչընդոտում է»,- գրել է նա, ապա քիչ անց հավելել. «Պոյ․․․․ 35 հոդվածը չի նախատեսել նախագահի գործառութային անձեռնամխելիության հիմքը, որով խախտվել է մեղադրյալի ազատ տեղաշարժի իրավունքը։ Սա հայոց բռնաբարված իրավագիտական մտքի արգասիքն է, ու մոռանում են, որ ներկայումս քրեական գործ հարուցված է ոչ ամենևին գործող նախագահի հանդեպ, որի վրա տարածվեր գործառույթային անձեռնամխելիությունը, այլ շատ նախկին նախագահի, որը մեղադրվում է ծանրագույն հանցագործության մեջ․․․»:

Ավելի ուշ քաղաքագետը միմյանց լրացնող ևս երկու գրառում է կատարել.

«Քոչարյանի հանդեպ հարուցված մեղադրանքը չի վերաբերում սահմանադրորեն նրան վերապահված գործառույթների կատարմանը։ Մեղադրանքը վերաբերում է սահմանադրության խախտումով կատարած հանցագործությանը։ Հանկարծ չուրախանաք։ Որոշումը չի կարող ի կատար ածվել, որովհետև այն Քոչարյանի կալանքի հիմքի վրա չի տարածվում և վերջ»:

Ու ապա՝

«Չափազանց կարևոր է լինելու ՀՀ դատախազության և ՀՔԾ մեկնաբանությունը։ Համբերատար ու առանց էմոցիաների սպասեք։ Ոչինչ չի փոխվելու։ Վստահ եմ։ Ու դա ճիշտն է, դա օրինականն է»: