Վալերի Օսիպյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի պատվիրակությանը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հանդիպում է  ունեցել Եվրոպայի Խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովայի և Եվրոպայի Խորհրդի ծրագրի ղեկավար Լիաննա Ամիրբեկյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորել է ՀՀ ոստիկանության և Եվրոպայի Խորհրդի Երևանյան գրասենյակի համագործակցությունը:

«Ուրախ ենք ձեզ տեսնել և մեր պատրաստակամությունն ենք հայտնում շարունակել համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ: Ոստիկանությունում տեղի են ունենում բարեփոխումներ, և ես կարծում եմ, որ եվրոպական երկրների իրավապահ կառույցների հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումն անչափ կարևոր է»,- ասել է ոստիկանության պետը:

Նատալիա Վուտովան խոսելով Եվրոպայի Խորհրդի Երևանայան գրասենյակի նախորդ տարիների աշխատանքի մասին` մարդու իրավունքների պաշտպանությանը, արդարադատության ապահովմանը, իրավունքի գերակայությանը միտված ծրագրերում, բարձր է գնահատել մասնավորպես ՔՀԳ վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության հետ համագործակցությունը:

Վալերիյ Օսիպյանը նույնպես արդյունավետ է համարել այդ համագործակցությունը` ընդգծելով, որ տարբեր ծրագրերի շրջանակներում ոստիկանության մոտ 100 ծառայող վերապատրաստման դասընթացներ են անցել, մասնակցել սեմինարների, որոնք հնարավորություն են ընձեռում անհրաժեշտ նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել` մասնագիտական գործունեության մեջ կիրառելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Հանդիպմանը մասնակցել են ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը, ՔՀԳ վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Նելլի Դուրյանը և հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: