Ցինիզմն ու ստախոսությունը առողջապահության ոլորտում տեղ չունեն․ Արմեն Մուրադյանը՝ Արսեն Թորոսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Պետական պաշտոնյայի հոգեկան անդորրը պետք է ավելի խաղաղ լինի և ճշմարտախոսությունը պետք է անպակաս լինի: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊԲՀ ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն պնդումներին, որ ուռուցքաբան Գևորգ Թամամյանն իր դեմ է դուրս եկել Արմեն Մուրադյանի ուղղորդմամբ:

«Գևորգ Թամամյանը պայծառ, ճշմարտախոս, ազատամիտ, բացառիկ բժիշկ է: Նա ունի իր ձևավորված կարծիքը և չի կարող այնպիսի դրսևորում լինել, որ իր ընկերոջ կամ իր ուսուցչի կարծիքով կարծիքներ ձևավորի: Պետք չի բոլորին համատեղ վիրավորել, պետք է քննադատությունը լսել ադեկվատ»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Մեր հարցին՝ ինչո՞ւ է նախարարը Գևորգ Թամամյանին և իրեն կապում միմյանց հետ, Արմեն Մուրադյանն ասաց, որ ուռուցքաբանն իր ընկերն է, դասախոսում է բժշկական համալսարանում: «Վերջին օրերի իրադարձությունները վկայում են ստաբուժությանը ոչ ասելու մասին»,- նշեց ռեկտորը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հիշեցնենք, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ Արմեն Մուրդայանը վտանգներ է տեսնում պաշտոնը կորցնելու, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ Գևորգ Թամամյանի միջոցով նման գործողությունների դիմի:

Այս հայտարությանն ի պատասխան՝ Արմեն Մուրադյանն ասաց. «Ես երբեք որևիցե պաշտոնից կառչած չեմ եղել: Եթե բաց քննարկում է գնում, թե ինչ է կատարվում իմ և պարոն Թորոսյանի միջև, եթերում կարող եմ հայտարարել. այս կենտրոնի հետ կապված մեկ տարի առաջ եղել է քննարկում և եղել է անթույլատրելի բառակապակցություն: Պարոն նախարարը հայտարարեց՝ «Հիսուն հոգի եղել են հաշմանդամ, հիսուն հոգին էլ մեռնելու են հաշմանդամ: Ինչո՞ւ եք այդքան փող ծախսել»: Որից հետո մեր խոսակցությունն ընդհատվել է: Ես չեմ կարծում, որ ցինիզմը, ստախոսությունը և ոչ ադեկվատ քննադատությունները կարող են տեղ գտնել առողջապահության համակարգում»:

Հստակեցնող հարցին, թե Արսեն Թորոսյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող անձանց մասի՞ն է նման կերպ արտահայտվել, Արմեն Մուրադյանն ուղիղ պատասխան չտվեց:

Հիշեցնենք, որ այսօր պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում նախատեսված էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը, որը, սակայն, խափանվեց:

Պատճառն այն էր, որ արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը փորձեց լրագրողների փոխարեն հարցեր տալ նախարարին: Սա պատճառ դարձավ, որ Թորոսյանը հեռաանա մամուլի ասուլիսի սրահից: Նախարարն ավելի ուշ ֆեյսբուքի միջոցով հայտարարեց, որ Գևորգ Թամամյանի գործողությունները կազմակերպված էին Արմեն Մուրադյանի կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան