Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ի անունից կայացված որևէ որոշում չպետք է ճանաչվի և կատարվի իշխանության մյուս թևերի կողմից. Տիգրան Եգորյան

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Փաստաբան, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված 9 անձանց իրավահաջորդներրի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սահմանադրական դատարանի վերջին շրջանում ընդունած որոշումներին:

«21.06.2019թ.ՀՀ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշումներ է ընդունել (ՍԴԱՈ-59, 60, 61), որոնց համաձայն` քննության է ընդունվել Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի, 300.1-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը և դատաքննություն է նշանակվել 2019 թվականի օգոստոսի 29-ին:

ՀՀ Սահմանադրական դատարանը 08.07.2019թ. աշխատակարգային որոշում է ընդունել (ՍԴԱՈ-72), որի համաձայն` քննության է ընդունվել ընդհանուր իրավասության դատարանի (քրեական գործ թիվ ԵԴ/0253/01/19, մեղադրյալներ՝ Ռ.Քոչարյան, Յ.Խաչատուրով, Ա.Գևորգյան) դատավոր Դ.Գրիգորյանի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան` որոշելու ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը (20.05.2019թ. որոշում), դատաքննություն է նշանակվել 2019 թվականի օգոստոսի 29-ին:

04.07.2019թ. ներկայացրել ենք դիմում Սահմանադրական դատարանի անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի գործի քննությանը կանխակալության հիմքով մասնակցելու անհնարինության վերաբերյալ:

12.07.2019թ ներկայացրել ենք դիմում Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի ընդհանուր իրավասության դատարանի (քրեական գործ թիվ ԵԴ/0253/01/19, մեղադրյալներ՝ Ռ.Քոչարյան, Յ.Խաչատուրով, Ա.Գևորգյան) դատավոր Դ.Գրիգորյանի դիմումի հիման վրա գործի քննությանը կանխակալության հիմքով մասնակցելու անհնարինության վերաբերյալ:

Մեր հիշյալ դիմումներն անտեսվել են ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից:

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ 29.08.2019թ. նշաանկված գործի քննությունը հետաձգվել էր 28.08.2019թ. աշխատակարգային որոշմամբ (ՍԴԱՈ-89) լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու պատճառաբանությամբ: Դատաքննությունը նշանակվել էր 03.09.2019թ.:

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը դիմում է ներկայացրել ՍԴ 3 անդամների` գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ: Հիշյալ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով (ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մաս), ուստի այն պարագայում, երբ երեք անդամի ներկայացվել է բացարկ ՍԴ դատավորի կողմից որոշում կայացնելու համար քվորում չի կարող ապահովվել:

ՀՀ Սահմանադրական դատարանը 21.06.2019թ. ՍԴԱՈ-59 աշխատակարգային որոշմամբ խախտել է ՀՀ Սահմանադրությունն ու ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը` քննության ընդունելով Ռ.Քոչարյանի դիմումը մի հարցի վերաբերյալ, որով չեն սպառվել դատական պաշտպանության բոլոր միջոցները և բացակայում է օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտը (ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մաս), ուստի տվյալ պարագայում Սահմանադրական դատարանի որոշումը միջամտություն է եռաստիճան դատական համակարգի իրավասությանը, ինչը Սահմանադրության խախտում է:

ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների` գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ որոշման բացակայության կամ ոչ իրավաչափ որոշման պայմաններում Ռ.Քոչարյանի դիմումով որոշման կայացումը կհանգեցնի Սահմանադրության խախտման:

Ի հավելումն սրա` էական է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների գործունեությունը հակառակ 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության և նրանց` ՍԴ անունից գործելու լիազոորությունների բացակայությունը, այն է ՍԴ դատավոր չհանդիսանալը:

Նշվածը ուղիղ ցուցիչ է նրա, որ Սահմանադրական դատարանի անունից գործող անդամներն իրենց դուրս են դրել Սահմանադրությունից և լծված են կոնկրետ շահերի սպասարկման գործին: Ըստ երևույթին, այս ամենն իրականացվում է խմբային շահերից ելնելով, ինչն արդեն հանցագործության հատկանիշներ պարունակող գործունեություն է և առերևույթ պարունակում է հանցավոր համագործակցության տարրեր, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների յուրացմամբ, Սահմանադրության և օրենքի խախտմամբ:

Ստեղծված իրավիճակում Սահմանադրական դատարանի անդամների այս գործունեության հետևանքով ընդունված որևէ «որոշում» չի կարող ճանաչվել որպես Սահամանադրական դատարանի որոշում, իրավաչափ և իրավազոր:

ՀՀ հանրային իշխանություն կրող սահմանադրական մարմինները, պետական իշխանության ճյուղերը՝ Ազգային ժողովը, գործադիր իշխանությունը, դատական իշխանությունը, ինչպես նաև ՀՀ Նախագահը պատասխանատվություն են կրում ՀՀ Սահմանադրության պահպանման համար, ինչը ոչ միայն քաղաքական պարտականություն է, այլ նաև` իրավական:

Ուստի Ռ.Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի անունից կայացված որևէ որոշում չպետք է ճանաչվի և կատարվի իշխանության մյուս թևերի կողմից»,- գրել է Եգորյանը: