Սահմանադրական դատարանը հանցավոր ռեժիմի գործիքներից է, նա է կեղծված ընտրությունները հաստատել. Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Այս պահի դրությամբ Սահմանադրական դատարանը լեգիտիմ չէ։ Դա միանշանակ է և կասկած չկա։ Ես զարմանում եմ, որ իրենք այս կազմով որոշում կայացնելու փորձեր են անում։ Սա պիտի կանխվեր նախապես, արդարադատական ամբողջ համակարգը լինելու է հեղափոխության տապալման գլխավոր հերոսը»,- ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Հիշեցնենք, ՍԴ-ն այսօր քննում է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչների բողոքները:

Որոշումը կհրապարակի վաղը՝ օրվա երկրորդ կեսին, և եթե բոլոր փաստարկները ընդունվեն, ըստ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի, Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի։

Նինա Կարապետյանցը, սակայն, ասաց՝ Սահմանադրական դատարանն այս կազմով չի կարող քննել Քոչարյանի դիմումը. «Սահմանադրական դատարանը հանցավոր ռեժիմի գործիքներից մեկն է, նաև այս դատարանի ուժերով են կեղծված ընտրությունները հաստատվել։ Այս դատարանը ոչ լեգիտիմ կազմով ի վիճակի չէ այլ կերպ ընկալելու իրավունքը։ Այս դատարանից ոչ մի օրինական և բարոյական քայլ չեմ սպասում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան