Արցախի Հանրային հեռուստաընկերությունը գումար է պահանջել «Իրազեկ քաղաքացիների միավորումից»՝ հրաժարվելով անվճար հեռարձակել 2 տեսահոլովակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 12:18
«Բարև ձեզ, ինչի՞ եք եկել», «Ո՞վ եք Դուք, որ ասեք՝ ինչի եք եկել»․ բանավեճ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:16
ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամության կարգավիճակ չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ ԵՄ-ն կկիրառի այս գործիքը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:10
ԵՀ նախագահը Երևան է ժամանել // Ուկրաինային զանգվածային հարվածի հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 12:03
Կատարը հայտարարել է, որ Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները «դրական առաջընթաց» են գրանցել
02.07.2026 | 11:57
Եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ-ի առաջ, ԵՄ-ն կբացի դուռը 450 միլիոնանոց շուկայով․ ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:54
«ՀայաՔվե»-ի և «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:50
Ուզում եք՝ շուտ անցկացնեք, սղղացնեք՝ «դեմոկրատիայի և շառաչող թափանցիկության» պայմաններում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:43
Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:38
Փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների իրավունքը․ Արծվիկ Մինասյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:37
Նիժնի Նովգորոդին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհվել է «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանը
02.07.2026 | 11:28
Բագրևանդ թաղամասում բացահայտվել է համակարգչային հափշտակություններով զբաղվող ենթադրյալ հանցավոր խումբ
02.07.2026 | 11:14
Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:06
Նոր նշանակումներ Պաշտպանության նախարարությունում
02.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 10:51
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ 

-Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը քաղաքական առումով վտանգավոր է համարում Հայաստանի կառավարության որոշումը՝ պահուստային ֆոնդից հատկացնել 33 մլն 680 հազար դրամ Արցախում ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար։ Պարո՛ն Իոաննիսյան, դիտորդական կազմակերպություններից մեկը Դուք եք ղեկավարում՝ «Իրազեկ  քաղաքացիների միավորումը» «Դա անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը»,- ասել է Բալասանյանը։ Ինչպե՞ս եք մեկնաբանում։

-Ուզում եմ հստակության համար ասել, որ մեր մասով գումարը ստացել է ոչ թե Հայաստանում գործող «Իրազեկ քաղաքացիների միավորումը», այլ Ստեփանակերտում գործող «Իրազեկ քաղաքացիների միավորման» գրասենյակը։ Երկարաժամկետ պլանն այնպիսին է, որ ինքը դառնա տեղական, մեզանից ամբողջությամբ անկախ հասարակական կազմակերպություն։ Ինչ վերաբերում է պարոն Բալասանյանի հայտարարությանը, նա գարնանը կայանալիք ընտրությունների  նախագահի թեկնածուի պոտենցիալ հավակնորդ է, ու սա քաղաքական հայտարարություն է և, բնականաբար, ցանկացած թեկնածու իրավունք ունի քաղաքական հայտարարություն անել և մի քիչ կոռեկտ չէ, որ դիտորդները մեկնաբանեն թեկնածուների քաղաքական հայտարարությունները։

-Բայց նա ասում է՝ դա անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը։

-Իր իրավունքն է այդպես համարել, մենք բազմիցս մեր մոտեցումները հայտարարել ենք։

-Ի՞նչ կարող է ունենալ Ձեր դեմ, ըստ Ձեզ, խնդիրն այն է՝ Հայաստանի Հանրապետության կառավարությո՞ւնն է գումար հատկացնում, թե՞ ձեր կազմակերպությունների նախկին գործունեությունն է, ասենք ՝ Հայաստանում դիտորդություն իրականացնելը։

-Մեր կազմակերպությունը, ինչպես նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլը» ընտրությունների ժամանակ դիտորդություն է իրականացրել, ինչը ես կարծում եմ, շատ օգտակար էր Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար ու այս առումով, ես ուրախ եմ, որ, ի վերջո, գտնվեց դոնոր՝ ի դեմս Հայաստանի կառավարության, որը գումար հատկացրեց, որ նույնը անենք նաև Արցախում, որովհետև միջազգային դոնորները Արցախի համար փող չեն տալիս՝ ելնելով Արցախի կարգավիճակի հետ կապված խնդիրներից։

Հայաստանի կառավարությունը նախկինում չէր տալիս գումար, որովհետև Հայաստանի նախկին կառավարությո՜ւնն ուր․․․ ժողովրդավարությունն՝ ուր․․․ Ինչ մնում է կազմակերպության աշխատանքների հնարավոր խոչընդոտմանը, ասեմ, որ առ այս պահը մենք որևէ խոչընդոտի, մեղմ ասած, չենք հանդիպել, Արցախի իշխանությունները հիմնականում դրական են ընդունել, մենք արդեն Արցախի Ոստիկանության հետ համատեղ դասընթաց ենք անցկացրել, ինչը, կարծում եմ, օգտակար էր։ Չեմ կարծում որևէ խոչընդոտ լինի։ Եթե իրենք ինչ-որ կարծիք ունեն, որպես քաղաքացի կարող են իրացնել իրենց քաղաքացիական իրավունքները, եթե մեր դեմ բողոքելու բան ունեն՝ թող բողոքեն։

-Թեև ասացիք, որ Արցախի իշխանությունները, այսպես ասած, «դռները բացել են» ձեր կազմակերպությունների առաջ, հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչ-որ մի փուլում, երբ քաղաքական կքերը թեժանան, ձեր աշխատանքը խոչընդոտվի։

-Եթե մեր աշխատանքը խոչընդոտելու կամ ապօրինի միջամտության դեպքեր լինեն, բնականաբար, մենք դիմելու ենք պաշտպանության բոլոր օրինական միջոցներին, այդ թվում՝ եթե մենք նկատենք դիտորդների գործունեության խոչընդոտում, դա Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքով արգելված արարք է, և այս առումով ակնկալելու ենք Արցախի իրավապահների ադեկվատ ռեակցիան։

-Հայտնի է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ընտրողներին իրազեկող տեսանյութեր է պատրաստում, որոնք տարածվում են սոցցաներով և հեռարձակվում հեռուստաընկերություններով: Հետաքրքիր է՝ ի՞նչ վիճակ է Արցախում, հնարավորություն ունե՞ք լսարանին հասցնել ձեր արտադրանքը։

-Այո, մենք 2017 թվականից պատրաստել ենք տեսանյութեր, բացատրել ենք ընտրակարգը, բացատրել ենք, թե այդ տեղական մարմինները, որ ընտրվելու են, ինչ լիազորություններ ունեն, բացատրում ենք, որ քվեարկությունը գաղտնի է, ինչ է անելու ընտրողը, եթե իր նկատմամբ ապօրինի միջամտություն լինի և այլն։ Արցախի ընտրությունների պարագայում մենք ևս ունենալու ենք երկու տեսանյութ, որոնցից մեկը բացատրում է, որ քվեարկությունը գաղտնի է, մյուսն էլ բացատրում է ՏԻՄ-երի լիազորությունները, որպեսզի ընտրողները ավելի լավ իմանան, թե ում որ քվեարկեն, ինչ մանդատ են տալիս։

Ընտրողների կրթությունը շատ կարևոր է։ Մի քիչ զավեշտալի իրավիճակ է, որովհետև Արցախի Հանրային հեռուստաընկերությանը խնդրել ենք հեռարձակել մեր պատրաստած տեսանյութերը, բայց Արցախի Հանրային հեռուստաընկերությունը մեզանից գումար է պահանջել և կտրականապես հրաժարվել է դրանք անվճար հեռարձակել։ Սա մի քիչ սյուռ իրավիճակ է այն առումով, որովհետև Արցախի Հանրային հեռուստաընկերությունը անգամ 24-ժամյա եթեր չունի, այսինքն՝ եթե իրենք եթերը մի քանի րոպեով երկարացնեն ու տեսանյութերը հեռարձակեն, լումա անգամ չեն կորցնի։ Սա մի լումա անգամ չպահանջող գործողություն է, որն անհրաժեշտ է Արցախում ընտրողների իրազեկվածության բարձրացման և ժողովրդավարության զարգացման համար։ Դրա համար Արցախի Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի հարկատուներից գումար է պահանջում։ Իրենց բերած հիմնավորումը հակասում է «Գովազդի մասին» Արցախի օրենքին և որևէ տրամաբանական փաստարկ չլսեցինք։ Սա մտահոգիչ է և չի տեղավորվում Հայաստան-Արցախ տրամաբանության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան