Վիտալի Բալասանյանը 5-րդ շարասյան խոսափողի վերածված դավաճան է. «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության քարտուղարություն

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության քարտուղարությունը «Վիտալի Բալասանյանը 5-րդ շարասյան խոսափողի վերածված դավաճան է» վերտառությամբ հայտարարություն է տարածել

«Վիտալի Բալասանյանը 5-րդ շարասյան խոսափողի վերածված դավաճան է

ՀՀ-ում գործող իշխանության թուլության և թողտվության հետևանքով ձևավորված 5-րդ շարասյունը հետզհետե էլ ավելի է լկտիանում։ Դրա ստեփանակերտյան մասնաճյուղի առավել օդիոզ ներկայացուցիչներից Վիտալի Բալասանյանը ստանձնել է հայության և ՀՀ-ի (Արցախը ներառյալ) դեմ հայտարարված հիբրիդային պատերազմում ամենասուր և սադրիչ հայտարարություններով իրավիճակն ապակայունացնող ավանգարդի դավաճանական դերը։ Ինչպես նախկինում, բայց արդեն շատ ավելի սուր և կտրուկ տոնայնությամբ ու բառապաշարով, վերջինս փորձում է Արցախում ներկայումս անցկացվող ՏԻՄ և գարնանը նախատեսված նախագահական ու խորհրդարանական ընտրությունների գործընթացը մեկուսացնել Երևանի աջակցությունից ու մասնակցությունից՝ այդ նպատակով փաստացի օգտագործելով ոչ միայն Արցախը որպես ՀՀ-ից միանգամայն անկախ ներկայացնող, այլև ՀՀ-ին հակադրող հռետորաբանություն։ Բնավ պատահական չէ, որ Վիտալի Բալասանյանը խառնում է աշխարհի կողմերը և Բաքվի ուղղությամբ հոխորտալու փոխարեն թիրախավորում է հակառակ կողմում գտնվող Երևանին։ ՀՀ-ի (Արցախը ներառյալ) դեմ 5-րդ շարասյան և նրա կրեմլյան տերերի խոստացած այսպես կոչված թեժ աշնան՝ դեռևս ամբողջությամբ չբացահայտված, բայց ընդհանուր առմամբ ենթադրելի ազգադավ պլանին համապատասխան բոլոր հնարավոր տարբերակներով ակտիվացող հակաքարոզչության նոր ալիքի վրա Վիտալի Բալասանյանի սադրիչ հայտարարությունները կոչված են մոբիլիզացնելու դավաճաններին և պառակտելու մեր մոլորված հայրենակիցներին։ Արցախում առկա իրավիճակին քիչ ծանոթ կամ անծանոթ մեր հայրենակիցներին կոչ ենք անում անտեսել նման սադրիչ ու պառակտիչ հայտարարությունները։ Վիտալի Բալասանյանի նմանները մերժված են Արցախում և երևանյան նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների հետևից շուտով հայտնվելու են պատմության աղբանոցում, ինչպես նաև ամենախիստ կերպով պատասխանատվության են ենթարկվելու իրենց կատարած դավաճանության և ոճրագործությունների համար։ ՀՀ իշխանություններին կոչ ենք անում արդյունավետ միջոցներ ձեռնարկել ավարտական փուլին մոտեցող ռևանշը կանխելու և, մասնավորապես՝ Վիտալի Բալասանյանի նմաններին չեզոքացնելու ուղղությամբ։ Իրադարձությունների զարգացման միտումները հուշում են, որ թե՛ Երևանում և թե՛ Ստեփանակերտում հնարավոր են ռևանշի փորձեր և ցնցումներ։ Ուստի, նկատի ունենալով նաև մինչ օրս 5-րդ շարասյան նկատմամբ ՀՀ իշխանությունների ցուցաբերած պարտվողական վարքագիծը, բոլոր ազգային ուժերը պարտավոր են հույսը իրենց վրա դնելով համախմբվել ռևանշը չեզոքացնելու և Միացյալ Հայաստանը անշրջելի դարձնելու համար։ Մե՛նք ենք տերը մեր երկրի»,- ասված է հայտարարությունում: