«Եթե որևէ դիմադրություն, շանտաժ կամ անվտանգության հետ կապված խնդիր եղավ, առնվազն գիտենք՝ ում հասցեագրել». Սոնա Այվազյանը՝ Վիտալի Բալասանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.03.2026 | 21:42
Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետ
22.03.2026 | 21:18
«Օպել»-ի վարորդները իրավական պաշտպանության ենթակա «խումբ» չեն․ Ավինյանի հոր գործով վերաքննիչ դատարանի վճիռը
22.03.2026 | 20:03
Փաշինյանը 2-րդ անգամ արցախցի կնոջից ներողություն խնդրեց
22.03.2026 | 19:28
Ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ 31-ամյա դատապարտյալը բացակայում է կացարանից․ ՔԿԾ
22.03.2026 | 19:25
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
22.03.2026 | 18:31
Թրամփը հայտարարել է, որ «Իրանի կործանումից» հետո Ամերիկայի գլխավոր թշնամին Դեմոկրատական կուսակցությունն է
22.03.2026 | 18:12
Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
22.03.2026 | 17:56
Վահագն Խաչատուրյանը և Ժաննա Անդրեասյանը ներկա են գտնվել Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը
22.03.2026 | 17:21
Արագածի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում
22.03.2026 | 16:53
ՄԻՊ-ի հայտարարությունը՝ բռնի տեղահանված անձանց և փախստականների նկատմամբ զգայունության ապահովման անհրաժեշտության առնչությամբ
22.03.2026 | 16:37
Երուսաղեմում պայթյուններ են որոտացել Իրանի նոր հրթիռային հարձակումից հետո
22.03.2026 | 15:36
Վրաստանում ՀՀ դեսպանությունն աջակցել է Քուվեյթից և Իրաքից Ռիյադ-Թբիլիսի չվերթով ժամանած 18 քաղաքացիներին Երևան տեղափոխման հարցում. ԱԳՆ
22.03.2026 | 15:14
Երկրի վարչապետը լեգիտիմացնում է փախստականներին թիրախավորող ամենաայլանդակ խոսույթները․ քաղաքագետ
22.03.2026 | 14:31
Սեպտեմբերին նախատեսված է փորձարկել Temu-ում ՀՀ գործարարների կողմից վաճառքի կազմակերպումը
22.03.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը քաղաքական առումով շատ վտանգավոր է համարել ՀՀ Կառավարության որոշումը, որով Արցախյան ընտրությունները կդիտարկեն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ստեփանակերտի գրասենյակը և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը։ Այս և այլ հարցերի շուրջ Factor.am-ը զրուցել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանի հետ։

– Տիկի՛ն Այվազյան, Վիտալի Բալասանյանն ասել է, որ դա անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը։ Ինչո՞վ է, Ձեր կարծիքով, Ձեր և մյուս կազմակերպության դիտարկումը մտահոգել Բալասանյանին, որ նա դա վտանգավոր ու միջամտություն է համարել Արցախի սուվերենությանը։  

– Ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե կոնկրետ ինչն է անհանգստացրել պարոն Բալասանյանին. այն, որ Արցախի ընտրությունների ընթացքում լինելու է դիտորդական առաքելությո՞ւն, այն, որ դիտորդական առաքելությունը Հայաստանի՞ց է, թե՞ այն, որ այս կազմակերպություններ են իրականացնելու դիտորդություն։ Եթե իրենց հետաքրքրում է առհասարակ դիտորդությունը, երևի, ինչ-որ բան ունեն թաքցնելու, և դա հասկանալի չէ։ Եթե իրենց անհանգստացնում է Հայաստանի կողմից դիտորդական առաքելությունը, ասեմ, որ դա Արցախի օրենսդրությամբ է սահմանված, և արտասահմանյան կազմակերպությունները, իսկ տվյալ դեպքում մենք որպես արտասահմանյան կազմակերպություն ենք հանդես գալու, կարող ենք դիմել, ստանալ հրավեր և մասնակցել ընտրություններին։ Նույն հաջողությամբ միջազգային կազմակերպությունները կարող էին հայտ ներկայացնել և մասնակցել, իրենք արդյո՞ք պատրաստվում էին արգելել այդ միջազգային կազմակերպությունների դիտորդությունը և գնահատել դա որպես միջնորդություն։ Եվ երրորդ՝ չեմ կարող ճիշտն ասած ասել՝ կոնկրետ ի՞նչն է իրենց մտահոգում, բայց այս կազմակերպությունները պարզապես փորձառություն ունեն, և Հայաստանում իրականում քիչ միավորներ կան, որոնք ունեն մեծ փորձառություն դիտորդական առաքելություն իրականացնելու։ Երևի մինչև 5-ը կարող են լինել, և մենք այդ 5-ից 2-ն ենք, այդ փորձառությունն ունենք, նաև անկախ ենք։ Նույնիսկ եթե մենք տվյալ դեպքում Կառավարության կողմից ենք ֆինանսավորվում, դա մեր կազմակերպության բյուջեի շատ չնչին մասն է կազմում՝ 4 տոկոսը, և դա երբևիցե չի կարող որևէ կերպ անդրադառնալ մեր կարծիքի վրա: Մենք 10 տարի իրականացնում ենք դիտորդական առաքելություն, և մեր գնահատականները միշտ եղել են անկախ։ Հենց Արցախի օրենսդրությունն արգելում է  կողմնակալ դիտորդությունը և այն դիտորդները, որոնք կողմնակալ վերաբերմունք կդրսևորեն, կարող են դուրս գալ և զրկվել իրենց հավատարմագրերից։ Կարծում եմ՝ այստեղ անհանգստանալ կարելի է միայն այն դեպքում, եթե ինչ-որ թաքցնելու բան ունեն։ 2018 թ. խորհրդարանի ընտրությունների ժամանակ մենք բացահայտել ենք բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ « Իմ քայլը» դաշինքի կողմից վարչական ռեսուրսի չարաշահում։ Ֆինանսավորվելով Կառավարության կողմից՝ մենք չենք պատրաստվում կատարել պատվերներ, մեզ համար շատ կարևոր է մեր առաքելության չեզոքությունը և անկախությունը։

– Վիտալի Բալասանյանն ասել է, թե չի կարծում, որ արցախցիներն այդքան անվստահելի են, որ ՀՀ-ից երկու կազմակերպություն՝ «անհայտ ծագումնաբանությամբ, գան և այստեղ կարգ ու կանոն հաստատեն կամ սովորեցնեն` ինչպե՞ս են ընտրություններն անցկացվում»: Սա ինչպե՞ս կգնահատեք։ Պատրաստվո՞ւմ եք այնտեղ կարգուկանոն հաստատել։

– Կարգուկանոն հաստատել մենք չենք կարող։ Մեր իրավասությունները, բնականաբար, թույլ չեն տալիս, բայց սովորեցնել տեղական դիտորդներին՝ ինչպես աշխատել, այո՛, մենք պատրաստվում ենք։ …Մեր նպատակն Արցախում մաքուր ընտրություններ անցկացնելն ու ժողովրդավարության հաստատմանն աջակցելն է: Երկրորդ՝ Արցախում քաղհասարակության կարողությունների զարգացումը։

– Վիտալի Բալասանյանը նաև համոզված է, որ արցախյան հանրությունն ընդդիմանալու է Ձեր գործողությունների դեմ, և առաջիկա ընտրություններում արդեն դրսևորումները կտեսնենք: Սպասո՞ւմ եք նման զարգացման։

– Ես, ճիշտն ասած, չեմ պատկերացնում այս պահին, թե դա ինչ դրսևորում կարող է ստանալ։ Կարելի է, միգուցե, պատրաստ լինել և սպասել ամեն ինչի, եթե այդպիսի տրամադրվածություն կա, եթե այդպիսի տրամադրվածություն սերմանում են այնպիսի հեղինակավոր մարդիկ, ինչպիսին Վիտալի Բալասանյանն է։ Եթե որևէ դիմադրություն, շանտաժ լինի կամ անվտանգության հետ կապված խնդիր, առնվազն մենք գիտենք՝ ում հասցեագրել այդ վտանգները։ Արդեն հասկանալի է, որ ինքը կամ իր նման մտածող այլ հեղինակավոր անձնավորություններ դրան նպաստել են։ Ամեն դեպքում՝ դա մեզ հետ չի կանգնեցնելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան