Բացահայտվեց ապօրինի թմրաշրջանառության դեպք Իրան-Հայաստան սահմանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչներ 37-ամյա և 27-ամյա տղամարդիկ ՙԼեքսուս՚ մակնիշի մեքենայով մեկնել են Մեղրի՝ Իրանից թմրանյութ ներկրելու նպատակով:

«Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի և սահմանապահ զորքերի ծառայողների աջակցությամբ: Օգոստոսի 28-ին, ժամը 02.26-ին, կանգնեցվեց Շվանիձոր-Մեղրի ճանապարհով երթևեկող «Լեքսուսը»՝ վարորդի և ուղևորի ինքնությունը ստուգելու նպատակով: Երևանցի տղամարդկանց ինքնությունը ճշտելուց հետո սահմանապահ զորքերի հենակետում զննվեց «Լեքսուսը»: Ավտոմեքենայի տակից՝ առջևի անիվի հետնամասից հայտնաբերվեց իրանական արտադրության ծխախոտի տուփ, որի մեջ սպիտակ գույնի, առանց հոտի բյուրեղանման 39.46 գրամ զանգված էր: Ըստ 37-ամյա երևանցու՝ զանգվածը եղել է իր մոտ, ինքն է այն նետել մեքենայի տակ:

Նույն օրը կազմված փաստաթղթերն ու փաթեթավորված բյուրեղանման զանգվածը փոխանցվել են ոստիկանության Մեղրիի բաժին, երկու երևանցին բերման են ենթարկվել:
Նշանակվել են դատակենսաբանական, դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն»,- ասված է հաղորդագրությունում: