«Սասնա ծռերի» գործով դատարան են բերվել իրեղեն ապացույցներ՝ հագուստ, հրազեն

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօր մեկնարկեց հերթական դատական նիստը։ Դատարանի դահլիճ բերվեցին իրեղեն ապացույցներ՝ հետազոտման համար։ Մեղադրող Պետրոս Պետրոսյանը  կնքված փաթեթից հանցեց «Կարաբին» տեսակի հրազեն, որի կրակոցից, ըստ դատախազի, զոհվել է ոստիկան Յուրի Տեփանոսյանը, իսկ նրա սպանության համար մեղադրվում է կալանքի տակ գտնվող Սմբատ Բարսեղյանը։

Դատավոր Մեսրոպ Մակյանը Սմբատ Բարսեղյանից հետաքրքրվեց՝ ծանոթ է արդյոք նրան դատարանի դահլիճ բերված հրազենը։ Հարցին ի պատասխան մեղադրյալը նշեց․ «Զինատեսակը ծանոթ է, բայց չգիտեմ՝  իմ մոտ դա՞ էր եղել, թե՞ ոչ»։

Դատարանի դահլիճ բերվեցին նաև ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկան Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի,  Գագիկ Մկրտչյանի հագուստները։

Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի այրիները, որոնք գործով  տուժողներ են, հաստատեցին, որ հետազոտվող հագուստները պատկանում են իրենց ամուսիններին։ Գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանն անձամբ զննեց սպանված ոստիկանների հագուստները։

Դատարանն այսօր հետազոտեց նաև գործով իրեղեն ապացույց ճանաչված մեքենաներից մեկի հետևի հողմապակին, այն մեքենայի, որում եղել է Տեփանոսյանը։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության համար։

7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։