Ձերբակալումը իրավաչափ չէ, բողոքարկելու ենք. Գագիկ Խաչատրյանի պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Չնայած, որ  կազմվել է բերման ենթարկելու մասին արձանագրություն, սակայն այդտեղ բերման ենթարկել չկա, քանի որ Գագիկ Խաչատրյանը առավոտից մասնակցում էր գործողություններին։ Ձերբակալման նպատակը  եւս իրավաչափ չէ այս դեպքում, քանի որ ձերբակալումը հանցագործության կանխարգելումն է կամ դրանից հետո փախուստի կանխումը։

Այս մասին այսօր երեկոյան հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար  Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

«ՊԵԿ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում նրան վերագրվում են ինչ-որ գործողություններ, 2010, 2015 թթ․հետ կապված։ Այս դեպքում ոչ այդ ժամանակ կատարված ենթադրյալ հանցանքի կանխումը, ոչ էլ առավել եւս փախուստը չի կարող լինել նպատակը։ Եթե Գագիկ Խաչատրյանը ունենար փախնելու նպատակ, նա չէր վերադառնա Հայաստան՝ Գերմանիայում իր բուժումը կիսատ թողնելով։ Այսօրվա ձերբակալությունը վերաբերում է ՊԵԿ-ի նախագահի պաշտոնավարման շրջանում ունեցած գործունեությանը»,-ասաց պաշտպանը։

Երեմ Սարգսյանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանի ձերբակալումն իրավաչափ չէ և այն բողոքարկելու են:

Մանրամասները՝ տեսանյութում: