Վարչապետն աշխատանքային ճաշ-հանդիպում է ունեցել Շվեդիայի խորհրդարանի պատվիրակության հետ

Լուրեր

27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխտակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության խորհրդարանի՝ Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի և նրա գլխավորած պատվիրակության հետ:

«Պատվիրակության կազմում են Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակները և բոլոր խմբակցությունների ղեկավարները:

ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ, ապա կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակության անդամների հետ:

Քննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը, այդ թվում նաև՝ Եվրոպական միության շրջանակում հայ-շվեդական կապերի խորացման հեռանկարներին:

ՀՀ վարչապետը և Շվեդիայի խորհրդարանի պատվիրակության ներկայացուցիչները մտքեր են փոխանակել Հայաստանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: