ՄԻՊ-ը քայլեր է ձեռնարկում Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության հարցով

Լուրեր

15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
15.08.2026 | 14:53
ՊՆ-ում քննարկում են բանակում ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելումը
15.08.2026 | 14:00
Քեմբրիջի նախկին պրոֆեսոր Ջեյսոն Արդեյին մահացած են հայտնաբերել․ նա հեռացել էր համալսարանից գրագողության մեղադրանքներից հետո
15.08.2026 | 13:47
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
15.08.2026 | 13:34
Մեկ խաղափուլ է մնացել․ հայ շախմատիստները պայքարում են Եվրոպայի Մ20 առաջնության առաջատար դիրքերի համար
15.08.2026 | 13:18
Առցանց խաղերից մինչև կիբեռբուլինգ ու անձնական տվյալների արտահոսք․ ՆԳՆ-ն ծնողներին հորդորում է զգոն լինել
15.08.2026 | 12:59
Վթար Վայոց ձորի մարզում․ տուժածը հոսպիտալացվել է
15.08.2026 | 12:45
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ առնվազն 20 զոհ կա
15.08.2026 | 12:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 12:13
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին շարունակում են դիտարկել որպես դաշնակից․ գլխավոր քարտուղար
15.08.2026 | 11:58
Վնասվել են տանիքներ, էլեկտրական լարեր ու մեքենաներ. ուժեղ քամու հետևանքները
15.08.2026 | 11:44
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուանդայի ԱԳՆ-ների միջև
15.08.2026 | 11:30
Ցինցինատի. Կարեն Խաչանովը պարտվել է մեկնարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԻՊ գրսենյակից տեղեկացնում են, որ վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևում է Տավուշի մարզի Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության պատճառով իրականացվող բողոքի ակցիային։

«Պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է Մարզպետարանի, Այրում խոշորացված համայնքի ղեկավարի, ինչպես նաև գյուղի վարչական շրջանի ներկայացուցչի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրվել է պարզաբանում, որ ձեռնարկվում են քայլեր խնդրի ժամանակավոր և երկարատև լուծման համար։

Մասնավորապես, այս պահին ստացած տեղեկությունների համաձայն՝ քննարկվում է գյուղի մոտակայքով անցնող այլ համայնք սպասարկող ջրագծից գյուղին ջրով ապահովելու հարցը, ինչպես նաև որպես հիմնարար լուծում՝ նոր պոմպակայան և ներքին ջրամատակարարման ցանց կառուցելու հնարավորությունը։

Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում կձեռնարկի անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ գրավոր պարզաբանումների պահանջով»,-ասված է հաղորդագրությունում: