Անց են կացվել շտաբային մարզումներ. Խաղարկվել են մարտավարական դրվագներ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը
Ընթացիկ բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի մեկնարկային գործընթացների շրջանակներում օգոստոսի 22-ից 23-ը համապատասխան միջոցառումներ են իրականացվել նաև ՊԲ-ի վարչության սպայակազմի և միավորումների հրամկազմի ներգրավմամբ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ, ՊԲ հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը ճշգրտել են իրենց անելիքները մարտական պատրաստականության համալիր գործընթացների ժամանակ, իսկ ապա նաև անց են կացվել շտաբային մարզումներ, որոնց ընդգրկվել են բանակի և միավորումների հրամկազմի ներկայացուցիչներն ու կառավարման մարմինները:
Իրականացված միջոցառման շրջանակներում համապատասխան զորային միավորների հրամանատարներն ու առանձին ոլորտի պատասխանատուներ հանդես են եկել զեկույցներով, խաղարկվել են օպերատիվ-մարտավարական իրադրության առկա և հավանական զարգացումներից բխող մարտավարական դրվագներ, փորձարկվել են այն բոլոր տեխնիկական միջոցները, որոնք վերջին շրջանում ներ են դրվել ՊԲ-ի կառավարման համակարգում:
Ընդհանուր առմամբ 2019թ. 2-րդ կիսամյակի մեկնարկը մեր երկրի պաշտպանական համակարգի բոլոր օղակներում կյանքի է կոչվել արդյունավետության բավականին բարձր մակարդակով: Իսկ իրականացված մարտական պատրաստականության համալիր մարզումները ևս մեկ անգամ փաստել են, որ բանակային բոլոր ստորաբաժանումները ունակ են արագ արձագանքել օպերատիվ-մարտավարական իրադրության բոլոր տեսակի զարգացումներին, կատարել համապատասխան վերլուծություններ, ընդունել ու իրագործել այնպիսի որոշումներ, որոնք այսուհետ ևս լիարժեք կերպով կապահովեն մեր երկրի անվտանգությունը: