Եթե իշխանությունը համոզված է, որ իրավացի է Ամուլսարը բացելիս, ապա պետք է մինչև վերջ գնա. Վիգեն Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 19:44
ՌԴ-ին հարյուրավոր միլիոններ ենք փոխանցել, երեք միավոր զենք են տվել․ Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:30
Արդարադատության «ճիրաններում». սպանության գործը 8 տարի անց քննվում է զրոյից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:27
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Հաքան Ֆիդանի՝ Դամասկոսում գտնվելու մասին լուրերը
12.12.2024 | 19:14
Փաշինյանը իդեալական է առավել քան, թերություն չունի․ ՔՊ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:00
ՔՊ-ն անբարոյական մթնոլորտ է ստեղծել․ Փաշինյանը չունի իրավունք՝ մարդու անձնական կյանքը հրապարակել, քննարկել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:53
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
12.12.2024 | 18:49
Կրեմլի պնդմամբ՝ Կիևը հրաժարվել է «սուրբծննդյան զինադադարից»
12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.amհարցազրույցը քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանի հետ

-Դուք հետևում եք Ամուլսարի շուրջ զարգացումներին։ Ձեր կարծիքով՝ այն փորձությո՞ւն է Նիկոլ Փաշինյանի համար։

-Միանշանակ փորձություն է։ Սա, թերևս, այս 1.4 տարվա ամենակարևոր և ամենազգայուն փորձությունն է, որին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է իշխանության եղած ժամանակ։ Եվ սա դեռ սկիզբն է։ Եվ սա ոչ միայն էկոլոգիական առումով է փորձություն, այլև կարող է որոշակի քաղաքական հետևանքներ ունենալ։ Այսինքն՝ մենք արդեն իսկ տեսնում ենք, որ որոշակի տարաձայնություններ են նկատվում իշխանական մեծ թիմում։ Առհասարակ, Ամուլսարի թեման վաղուց էկոլոգիական խնդրից վերածվել էր քաղաքական խնդրի։ Նույնիսկ այդքան տնտեսական չէր։ Ընդ որում՝ և՛ ներքին քաղաքական թեմա, և՛ արտաքին։ Մենք ականատես ենք, որ բավականին ծանր է մարսվում գործող իշխանության կողմից նրա յուրաքանչյուր քայլը։ Ես դեռ չեմ ասում՝ որոշում, քանի որ պաշտոնապես շահագործելու կամ շահագործելն արգելելու որոշում չկա։ Կա միտում։ Փաշինյանի մեկ ու կես ժամանոց լայվի արդյունքում կարծես թե եղավ որոշակի միտում, որ լինելու է շահագործման որոշում, բայց տեղ թողնվեց, և այսօր տեսնում ենք, որ որոշակի քայլեր արվում են՝ հարցի հանդեպ հասարակական ռեակցիան մեղմացնելու։

-Հասարակության տրամադրությունները մեղմելու մղումո՞վ եք բացատրում, որ նա դիմել է Շրջակա միջավայրի նախարարությանը, որ պարզեն՝ արդյո՞ք նոր փորձաքննության անհրաժեշտություն կա:

-Կարծում եմ՝ անշուշտ կա հասարակության ռեակցիա, որը դուրեկան չէ իշխանության համար, բայց ոչ պակաս կարևոր է ներիշխանական տրամադրվածությունը, որովհետև Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է պահպանել իշխանության մոնոլիտությունը։ Մենք տեսանք, որ նույնիսկ կոշտ արձագանքներ եղան իշխանության տարբեր թևերից, և Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմացնել այդ փոխհարաբերությունները հենց իշխանության ներսում։

-Եղան բողոքի գործողություններ, որոնց Ոստիկանությունը հակազդեց շատ կոշտ։ Փակվեցին Բաղրամյան 26-ի և խորհրդարանի դռները, որպեսզի Ամուլսարի շահագործման դեմ բողոքողներն այնտեղ չմտնեն։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Փաշինյանի իշխանությունը գնաց այսպիսի քայլի։

-Գիտեք՝ իշխանության մոտ երկար ժամանակ կար բարդույթ, քանի որ իշխանությունը հեղափոխության ծնունդ է, որը դիրքավորվում էր որպես սիրո և համերաշխության հեղափոխություն։ Իշխանությունը երկար ժամանակ այդպիսի մթնոլորտ էր ստեղծել ուժայինների շուրջ, որ ուժայինները բարդույթավորվել էին, և նույնիսկ այն պարագայում, երբ պետք էր պետության կողմից ուժ ցուցաբերել, չէին ցուցաբերում։ Եվ շատ դեպքերում իշխանության ներսում կար որոշակի դժգոհություն, որ այսօրվա Ոստիկանությունն ինչ-որ բարդույթներ ունի, նաև թերարժեքության բարդույթ։ Եվ նույնիսկ այն դեպքերում, երբ պետք է պաշտպանել պետության շահը, չէին գնում դրան։ Դա պայմանավորված է նաև ոստիկանապետով, որն ասոցացվում էր բիրտ ուժ կիրառողի հետ, և Փաշինյանը փորձում էր, ըստ էության, ցույց տալ, որ Ոստիկանությունը նոր Հայաստանում փոխվել է և հազար անգամ հաշվարկելու է, մինչև նոր գործողություն կատարի։ Այդ օրը, որի մասին Դուք ասում եք, իշխանության մոտ կար հստակ որոշում և կանխատեսվում էր, որ լինելու են լարումներ փողոցում: Կարծում եմ՝ կար հստակ քաղաքական որոշում, որ եթե անհրաժեշտություն լինի, իշխանությունը պետք է վճռականություն ցույց տա։ Նման մի բան եղավ Իջևանում, հիշում եք։ Հիշեցնեմ, որ Ոստիկանությունն էլ հայտարարությամբ հանդես եկավ և հիշեցրեց, որ կա ֆիզիկական ուժի կիրառման նորմ, և եթե նույնիսկ լինեն ոստիկաններ, որոնք չեն ցանկանա կամ բարդույթ կունենան իրենց վերապահված օրենքով ուժի կիրառման նորմը կիրառել, ապա իրենք կպատժվեն։ Այսինքն՝ սա նույնպես մեսիջ էր, որ եթե իշխանությունը քաղաքական որոշում ընդունի Ամուլսարի շուրջ, ապա պաշտպանելու է այդ որոշումը։

-Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա ի՞նչ ազդեցություն կունենա Ամուլսարի շահագործումը։

-Ակնհայտ է, որ վարկանիշի վրա ազդեցություն ունենալու է և ունի։ Դա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ ճիշտ է կամ սխալ է շահագործելու որոշումը, այլ նրանով, որ թավշյա հեղափոխություն կոչեցյալը, ընդհանուր առմամբ, ընդդեմ գործողություն էր, մի կարգախոս ուներ՝ մերժել Սերժին, չկար՝ հանուն ինչի է։ Յուրաքանչյուրը, որոնք մասնակցում էին հեղափոխությանը՝ անձերը, քաղաքական ուժերը, քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները, իրենց պատկերացումներն ունեին, թե հեղափոխությունը հանուն ինչի է արվում։ Դա է պատճառը, որ մենք տեսնում ենք, որ տարբեր մասնագիտական և սոցիալական խմբեր դուրս են գալիս և բողոքում են։ Տաքսիստներն են բողոքում վերահսկող տեսախցիկների դեմ, որ չեն հանվել, առևտրականներին թույլ չեն տալիս՝ որքան ուզում են, այնքան ապրանք ներկրել։ Պարզ է, որ նաև կա մի ստվար զանգված, որոնց համար բնապահպանական խնդիրներն ապրիորի դոմինանտ են, և այստեղ կապ չունեն մնացած հիմնավորումները, հաշվարկները և պրագմատիկ մոտեցումները։ Եվ այս պարագայում ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը սկսում է կորցնել իր պոտենցիալ ընտրազանգվածին կամ այն զանգվածին, որն իրեն ընտրել է։

-Թվային առումով հնարավո՞ր է ասել, թե քանի տոկոս է նա կորցրել այս օրերին։

-Ես չեմ կարող թվային տվյալներ ասել, որովհետև դա անլուրջ կլինի, քանի որ որևէ ուսումնասիրություն չի արվել։ Էմոցիոնալ հիասթափության որոշակի ֆոնին դա կարող է համեմատաբար կտրուկ անկում լինել, բայց կարծում եմ, որ դա ժամանակավոր երևույթ է, որոշակի կորելացիայի է ենթարկվելու։ Դա շատ արագ, առավել ևս, որ իշխանությունը դա հասկանում է, փորձում է որոշակի մեղմացումներ անել։ Այդ թվում՝ Էլարդի եզրակացությունը Շրջակա միջավայրի նախարարության վերագնահատմանը թողնելը, և չի բացառվում, որ նախարարությունը, եթե ոչ նոր փորձաքննության հարց կբարձրացնի, ապա այլ հարցեր կբարձրացնի։

-Ձեր կարծիքով, թեկուզ հանուն հեղինակության, Փաշինյանը նահանջելու տարբերակ ունի՞, այսինքն՝ չշահագործել Ամուլսարը, եթե հանկարծ տեսնի, որ վարկանիշն իջնում և իջնում է։

-Փաշինյանը հիմա Այնպիսի մի շրջան է մտնում, երբ պիտի ընտրություն կատարի հեղափոխության առաջնորդի և պետական գլխավոր այրի միջև։ Խնդիրն այսպես է դրվում՝ տուրք տալ մեծամասնության, թեպետ այդ մեծամասնության չափելի միավորը չունենք, այդ մեծամասնության կամ փողոցում ու Ֆեյսբուքում եղած մեծամասնության ցանկություններին, թե՞ առաջնորդվել պրագմատիկ հաշվարկներով, որոնց մասին միայն ինքը գիտի։ Այսինքն՝ այս ծանր որոշումներն ընդունելիս նա հաշվարկներ է անում։ Այստեղ և՛ ներքաղաքական ռիսկերն են, և՛ արտաքին քաղաքական ռիսկերն են, և՛ տնտեսական հաշվարկներն են, և՛ բնապահպանների կողմից բերվող փաստարկներն են։ Ես կարծում եմ, որ եթե իսկապես իշխանությունը համոզված է, որ իրավացի է, ապա որպես երկրի համար պատասխանատու՝ պետք է մինչև վերջ գնան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան