Սկանդալ՝ Թուրքիայում․ Մխիթար Հայրապետյանը դիմել է ՖԻԴԵ-ին

Լուրեր

06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
Բոլորը
Օգոստոսի 19-ին, ներկայիս Թուրքիայի Սըվազ (պատմական Սեբաստիա) քաղաքում մեկնարկել է Sivas Buruciye International Open Chess Tournament-A-ը, որին մասնակցության հրավեր էր ստացել նաև Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, միջազգային կարգի վարպետ, Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գևորգյանը:
Մեր մարզուհուն, սակայն, բոլոր պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո՝ վերջին պահին, մրցաշարի կազմակերպիչներից Մուսթաֆա Էրօղլուն տեղեկացրել է, որ ադրբեջանցի մարզիկներն իրենց վերջնագիր են ներկայացրել` հրաժարվելով մասնակցությունից։ Այս մասին հայտնում է  ՀՀ ԱԺ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Նրա փոխանցմամբ, ըստ Էրօղլուի, ադրբեջանցի շախմատիստներն այդ քայլին գնացել են, քանի որ հայ մարզուհին պետք է մասնակցեր մրցաշարին։ Արդյունքում հայ շախմատիստուհին այլևս հնարավորություն չի ունեցել մասնակցելու միջազգային մրցաշարին, քանի որ ճանապարհածախսն ու կեցության գումարը պիտի հոգար հրավիրող կողմը, որն էլ, փաստացի, հրաժարվել է:
Այսպիսով, հերթական անգամ առերեսվում ենք սպորտի մեջ ռասիզմի ու արմենոֆոբիայի դրսևորման խիստ դատապարտելի երևույթին. ընդամենը երեք ամիս առաջ հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին՝ Ադրբեջանի կողմից անվտանգության բավարար երաշխիքներ չտալու ու ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքն Ադրբեջան արգելելու պատճառով:
Այժմ իրավիճակի բացառիկությունն այն է, որ վերոնշյալ շախմատային մրցաշարը ոչ թե Ադրբեջանում է անցկացվում, այլ երրորդ երկրում՝ Թուրքիայում, և, փաստացի, ադրբեջանական կողմը ճնշում է գործադրել՝ առաջնորդվելով ռասիստական հռետորաբանությամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ դիմում եմ Շախմատի միջազգային ֆեդերացիային՝ ՖԻԴԵ-ին, ուսումնասիրելու ստեղծված իրավիճակը և մարզասեր հանրությանը տրամադրելու պատասխաններ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դատապարտող հայտարարությունները, ավաղ, այլևս չեն կարող վերականգնել մեր մարզուհու մասնակցությունը մրցաշարին ու արդեն իսկ անդրադարձել են նրա բարոյահոգեբանական վիճակի վրա, սակայն կարող են թույլ տալ խուսափել ռասիստական ու այլատյացության հետագա դրսևորումներից:

Սպորտի առաքելությունը դեռևս անտիկ ժամանակներից եղել է տարբեր ազգերի մարդկանց միավորելն ու համերաշխություն ու խաղաղություն քարոզելը: Մինչդեռ 21-րդ դարում, որն իրավամբ հռչակված է որպես մարդու իրավունքների և ազատությունների վերազարթոնքի դարաշրջան, շարունակում ենք բախվել հետադիմական այնպիսի պարսավելի երևույթի, ինչպիսին ռասիզմն է: