Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանին կձերբակալեն․ Սեյրան Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը չի հավատում, որ Սերժ Սարգսյանին ձերբակալելու մասին տեղեկություները ճիշտ են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Միքայել Մինասյանի հարցազրույցին, որտեղ վերջինը նշում է, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ձերբակալվելու է:

«Դժվար տենց բան լինի, որովհետև հենա մի հոգի բռնել ենք, ի՞նչ եղավ, որ երկրորդին բռնենք: Սուտի շուխուռ ա, չեմ հավատում»,-ասաց նա:

Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը ձերբակալվի, ինքը բողոքի դուրս կգա՞՝ հաշվի առնելով, որ նախկինում հայտարարել էր, թե պետք է Աստծուց խնդրենք, որ Սերժ Սարգսյանը չփոշմանի և դառնա ՀՀ վարչապետ, Սարոյանը պատասխանեց. «Էլի Աստծուց կխնդրեմ, որ բաց թողնեն»:

Նա հիշեցրեց՝ իր վերջին հարցազրույցում ասել է, թե կցանկանար, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի նման արտաքին քաղաքականություն վարի. «Ես չեմ ասել՝ անփոխարինելի մարդ չկա, բայց այսօր էլ եմ ասում, որ եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա Սերժ Սարգսյանի նման արտաքին քաղաքականություն տանի, մենք շատ լավ ենք լինելու»:

Սարոյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպի, այդ հարցերից էլ կխոսի. «Էս քանի օր գնալու եմ հանդիպեմ: Եկել եմ, շուտվանից չեմ տեսել: Նորմալ հարաբերություններ ունենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան