Հեղափոխությունից ի վեր ՀՀ-ում առաջին անգամ տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ․ երկրի ղեկավարությունը պետք է տա իր գնահատականը․ Լևոն Բարսեղյան

Լուրեր

18.09.2026 | 07:58
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը
17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
Բոլորը

2019թ. օգոստոսի 19-ին առաջին անգամ 2018թ. հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է, որ երկրի ղեկավարությունը տա իր գնահատականը և վերանայի գործող պրակտիկան:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է արել  Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն  Բարսեղյանը։

Հայտարարությունը ստորև՝ ամբողջությամբ․

2019թ. օգոստոսի 19-ին, առաջին անգամ՝ 2018թ. հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է, որ երկրի ղեկավարությունը տա իր գնահատականը և վերանայի գործող պրակտիկան:

2019թ. օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրականացնում էին խաղաղ հավաք՝ իրենց աջակցությունն արտահայտելու Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարի դուրս եկած Ջերմուկի և հարակից բնակավայրերի քաղաքացիներին, որոնք Բաղրամյան 26 հասցեում հանդիպում էին ՀՀ վարչապետի հետ: Ոստիկանական ուժերը մի քանի շարքով պահպանում էին ՀՀ նախագահական նստավայրը՝ արգելելով քաղաքացիներին մոտենալ նստավայրի արդեն իսկ փակ դարպասներին, ինչը ստիպել էր քաղաքացիներին հավաքն անցկացնել պողոտայից հակառակ մայթին՝ հավաքի նպատակին չառնչվող այլ վայրում: Սա ամբողջությամբ կրկնում էր նախկին՝ բռնապետական ռեժիմի օրոք տարվող պրակտիկան:

Բաղրամյան 26-ում քննարկումն ավարտվելուց հետո, քաղաքացիները, հիասթափված վարչապետի հետ հանդիպման ընթացքից և արդյունքներից, որոշեցին դրանց վերաբերյալ հանրային քննարկում անցկացնել Ազգային Ժողովի հարակից այգում: Վերջինիս դարպասները 2018թ. հոկտեմբեր ամսից բաց են եղել հանրության առջև և տարածքն օգտագործվում էր տարբեր հանրային միջոցառումներ կազմակերպելու համար: Սակայն քաղաքացիների տեղ հասնելուն պես՝ նրանց մուտքը Ազգային Ժողովի հարակից այգի արգելափակվեց ոստիկանների կողմից։

Առնվազն 20 րոպե սպասելուց հետո՝ քաղաքացիները, փաստացի չունենալով հանրային քննարկում անցկացնելու տարածք, ստիպված եղան դուրս գալ Բաղրամյան պողոտա: Սակայն նրանց հավաքը կասեցվեց ոստիկանության բիրտ ուժի կիրառմամբ և քաղաքացիներին «ասֆալտին փռելու» միջոցով, ինչին հաջորդեց առանց իրավական հիմքի ոստիկանության բաժանմունք բերման ենթարկելը։ ՀՀ ոստիկանության կիրառած խիստ անհամաչափ ուժի արդյունքում եղան տուժողներ, որոնցից մեկը տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Հարկ ենք համարում հիշել ու հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից իրականացված հեղափոխությունը պատասխանն էր երկրում հաստատված բռնապետական ռեժիմին, մարդու իրավունքների ոտնահարումներին, բնական ռեսուրսների թալանին, քաղաքացիների կեղեքմանը: Նախկին արժեքների և գործալաոճի շարունակությունը բացարձակ անընդունելի է՝ առավել ևս՝ հեղափոխության միջոցով իշխանության եկած և նոր արժեքներ հռչակած ղեկավարության համար, առավել ևս՝ լեգիտիմ ընտրություններով ընտրված ղեկավարների կողմից պաշտոններ ու կոչումներ ստացած պաշտոնյաների համար: Այսպիսի գործելաոճը հեռանկար չունի նոր Հայաստանում:
Մենք՝ ներքոստորագրյալներս, խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ հավաքների իրավունքի ոտնահարումը:

Պահանջում ենք՝

1. Պատասխանատվության ենթարկել այն բոլոր ոստիկաններին, որոնք բռնություն են կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, կոպտել են քաղաքացիներին ու բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք:

2. Պատասխանատվության ենթարկել ոստիկանության այն պաշտոնյաներին, որոնք հրամայել են խոչընդոտել քաղաքացիների խաղաղ հավաքը և հրապարակային տեղեկացնել ձեռնարկած միջոցների վերաբերյալ:

Պահանջում ենք, որ վերոնշյալ գործողություններում ներգրավված ոստիկանների նկատմամբ պատասխանատվության միջոցառումների կիրառման վերաբերյալ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդես գա պաշտոնական հանրային հաշվետվությամբ: Նշված անձանց նկատմամբ պատասխանատվություն չկիրառելու դեպքում, պահանջում ենք ՀՀ ոստիկանապետի հրաժարականը, հաշվի առնելով, որ վերջինս, ակնհայտորեն, չի փոխել բռնապետական ռեժիմի օրոք թրծած իր արժեքները, մոտեցումներն ու գործելաոճը, ուստիև ի զորու չէ ապահովել հասարակական կարգի պահպանումն ու իրականացնել ոստիկանական համակարգի բարեփոխումները ժողովրդավարական Հայաստանում:

Ստորագրություններ

Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հայտարարությունը բաց է միանալու համար։ Միանալ ցանկացողները գրեն [email protected] հասցեով:

Ստորագրություններ

Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Մարդու իրավունքների և կոնֆլիկտների ուսումնասիրության ինստիտուտ» ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Մարդու իրավունքների տուն Երևան
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ
Կանայք հանուն ժողովրդավարության ՀԿ
Ռեգինա Տեմկինա, բժիշկ
Բորիս Տեմկին, ՀՀ քաղաքացի
Խորեն Բեգլարյան, մեդիա փորձագետ
Ստեփան Բաղդասարյան, ուսանող