«Քոչարյանի պաշտպանական թևն արդեն մտել է Մինսկի խմբի համանախագահողների գործերի մեջ». Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին»  
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
23.07.2026 | 20:11
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը կարծում է, որ Ռուսաստանը «գոյության իրավունք չունի»․ նրա տարիներ առաջվա հարցազրույցն է հրապարակվել
23.07.2026 | 20:00
Մեկ դրամով աշխատելու մասին խոսել է Նարեկ Կարապետյանը, թիմի մասին խոսք չի գնացել․ մենք հրաժարվում ենք պարգևավճարներից․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
23.07.2026 | 19:30
Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր 
Բոլորը

Փաստաբան Սեդա Սաֆարյանը ցնցված է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի այն հայտարարությունից, որ մարտի 1-ին Երևան բերված զորքը եղել է ոչ թե Արցախի Հանրապետության զինված ուժերից, այլ ազատագրված տարածքների զինված ուժերից։

«Իմ կարծիքով՝ արդեն պաշտպանական թևը մտել է Մինսկի խմբի համանախագահողների գործերի մեջ, և հեռացել է քրեական գործի ապացույցներից: Ինչը շատ վատ է»,- ափսոսում է փաստաբան Սեդա Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ երեկ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում երկրորդ նախագահի պաշտպանը հայտարարել է, որ ազատագրված տարածքներն «ապրիորի չեն կարող համարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս»:

«Դե, օրինակ, պատկերացրեք՝ մենք հիմա ունենք այդ ազատագրված տարածքներում զորամասեր, որոնք ՀՀ զինված ուժերի մաս են կազմում»,- փաստարկել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Սեդա Սաֆարյանը, իր բառերով, տիրապետում է Մարտի 1-ի քրեական գործի բոլոր 80 հատորներին, այնտեղ Լեռնային Ղարաբաղում ծառայած տասնյակ զինվորականների ցուցմունքներ կան, որոնցում հստակ ասվում է, որ իրենց Երևան են բերել հենց Լեռնային Ղարաբաղից. «Սա արվում է, որ հասարակությանը պահեն լարվածության մեջ՝ հույս ունենալով, որ և՛ Եվրոպական դատարանից, և՛ ՍԴ-ից կարող են ստանալ իրենց ձեռնտու հարցերի ձեռնտու պատասխաններ, և այս գործով քննություն չտարվի, բոլորով ճանաչվեն անձեռնմխելի։ Եթե առողջ բանականությամբ ենք նայում, ապա պետք է մտահոգվենք, որ այսօր եթերում հնչածների մասին մենք պատասխան ենք տալու»։

Տիկին Սաֆարյանն արդեն տարակուսանքի մեջ է՝ քրեական գործի ի՞նչ նյութերից է օգտվում Քոչարյանի պաշտպանական թիմը:

«Սկսել եմ կասկածել, որ ՀՔԾ-ն, հավանաբար, մեզ տարբեր հատորներ է տվել, իրենց՝ տարբեր, որովհետև իմ կողմից ուսումնասիրված հատորները լրիվ այլ մեկնաբանություն ունեն, իսկ իրենց ստացած հատորներում, պարզվում է, 80 հատոր կարդում են, այդ 80 հատորից ոչ մեկն իրենց չի վերաբերվում»,- ասում է տիկին Սաֆարյանը։

Փաստաբանը հիշում է նաև դատավարության ժամանակ Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարությունը, ըստ որի՝ Արցախից գոնե մեկ զինվոր չի բերվել Հայաստան: Ահա ինչու փաստաբանը վստահ է, որ Հովհաննես Խուդոյանի հայտարարության թիկունքում հենց Ռոբերտ Քոչարյանն է կանգնած.  «Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Բակո Սահակյանը, և՛ նրան նախորդած նախագահը բոլորն են պատասխանատու այս ամենի մասով։ Հիմա Ղարաբաղից զորք է հանվել. հիմա անունը կդնեն Հայաստանի զորք, թե, չգիտեմ, ԼՂ զորքն էլ կմիացնեն Հայաստանի հետ և կդարձնեն մեկ միասնական կառույց, դա իրենց խնդիրն է»։

Տիկին Սաֆարյանը նկատում է, որ Ղարաբաղից ոչ միայն զորք է բերվել, այլև այնտեղի ազգային անվտանգության ծառայողները, դիպուկահարներ, նույնիսկ Արցախի խուժանը։

«Լավ, մի կողմ թողնենք զորամասը, մի կողմ թողնենք զինվորական գործող մարդկանց, բա էն պատահական խուժանը, որ զինվորական հագուստ է հագել, պետհամարանիշներ են փոխել և այլն, դրա համար ո՞վ պիտի պատասխան տա։ Իհարկե, էդ մականունով տղաները, որոնք որևէ կապ չունեն բանակի հետ, նրանք ևս զինվորական հագուստով են եղել։ Հավաքակայանում եղել են էդ կարգի մարդիկ։ Ոչ միայն տղամարդիկ են ցուցմունքներ տվել, այլև էդտեղ աշխատող կանայք են ցուցմունք տվել դրանց ահավոր պահվածքի մասով, որ դրանք զինվորականին հատուկ պահվածք չեն դրսևորել»,-տեղեկացնում է Սեդա Սաֆարյանը։

Փաստաբանը ցավում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ընտրած մարտավարության համար, սակայն վստահ է, որ դատավարության ժամանակ ամեն ինչ կընկնի տեղը։ Ի դեպ՝ պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօր հայտարարություն է տարածել, որով ընդունել է, որ սխալ է թույլ տվել իր ձևակերպումներում։ «Ցավում եմ, որ նախօրեին տված հարցազրույցում չեմ կարողացել ճշգրիտ ձևակերպել միտքս»,- գրել է Հովհաննես Խուդոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան