Երևանում բացվել է Արգենտինայի հրապարակը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման վայրը, այսուհետ պաշտոնապես կկոչվի Արգենտինայի Հանրապետության հրապարակ:

«Հանդիսավոր բացմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի ավագանու անդամներ, դիվանագետներ, հոգևոր այրեր, պաշտոնատար այլ անձինք:
Տարածքն ավագանու որոշմամբ անվանակոչվել էր դեռևս 2017-ին, իսկ այս տարի քաղաքային իշխանությունը հավանություն տվեց հրապարակում արգենտինացի գեներալ, քաղաքական գործիչ Մանուել Բելգրանոյի կիսանդրին տեղադրելու գաղափարին:
Ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ քաղաքապետ Մարությանն իր խոսքում նկատեց.
«Մենք մեր բարեկամ ժողովուրդների հանդեպ մեր սերն ենք արտահայտում՝ նրանց պատվին անվանակոչելով փողոցներ, հրապարակներ ու պուրակներ: Եվ, անշուշտ, այդ երկրների ցանկում պետք է իր արժանի տեղն ունենար Արգենտինան՝ մի երկիր, որը թեև տարածության առումով հեռու, բայց ոգով ու մշակույթով շատ մոտ է Հայաստանին: «Անցյալի ուսումնասիրությունը սովորեցնում է, թե ինչպես պետք է վերաբերվես ինքդ քեզ ներկայում և ապագայում»: Իմ մեջբերած այս խոսքերի հեղինակը իրավաբան ու զինվորական, ազատության մարտիկ Մանուել Բելգրանոն է: Ուշագրավ է, որ Արգենտինայի հերոս գեներալ Բելգրանոյի այս միտքը փոքր-ինչ վերաձևակերպված հանդիպում ենք մեր Գարեգին Նժդեհի մոտ. «Պատմագրել անցյալը՝ հանուն ապագայի ու գոյատևման»: Սա, կարծում եմ, մեր ազգերի հոգևոր հարազատության ևս մեկ նշան է, ինչպես նաև՝ ապացույցն այն բանի, որ ազատատենչ հոգիները նման են մեկը մյուսին» ,-նշեց քաղաքապետը:
ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան, շնորհակալություն հայտնելով քաղաքային իշխանությանը ցուցաբերած աջակցության համար, նշեց. «Թեև այսօր իմ պաշտոնավարման վերջին օրն է, սակայն Երևանը հասցրել է դառնալ ինձ համար իսկապես շատ հարազատ վայր: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ծանոթանալու Հայաստանին և հայ ժողովրդին, բայց նաև տխուր եմ, որ ավարտում եմ դիվանագիտական առաքելությունս»:
Հյուրերը շրջել են տարածքում, զրուցել բարեկարգման աշխատանքների ընթացքի մասին: Դեսպանության ուժերով արդեն իսկ բարեկարգվել և արգենտինական մոտիվներով նկարազարդվել է հարակից կամարանցումը»,-ասված է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։