Ընդդիմության լծակներ չունենալը ոչինչ չի որոշում. պատգամավորները՝ սահմանադրական փոփոխությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Սահմանադրական փոփոխություններով իշխանությունը նախ թող վերացնի սուպերվարչապետական համակարգը»,- կոչ է անում ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Պետրոսյանը. «Իրենք քննադատեցին, դարձան իշխանություն, մոռացան՝ ինչ էին քննադատում»։

Սակայն պարոն Պետրոսյանը չէր ցանկանա, որպեսզի սահմանադրական փոփոխությունների արդյունքում փոխվեր երկրի կառավարման համակարգը, այսինքն՝ խորհրդարանական համակարգից անցնեինք կիսանախագահական կամ նախագահական համակարգի։

«Պետք է կոլեգիալ մարմին լինի, որի վրա լինի պատասխանատվությունը։ Երբ մեկ անձի վրա է պատասխանատվությունը, չկա այդպիսի մեկ անձ, որ կարողանա ամբողջ երկրի պատասխանատվությունը վերցնել իր վրա»,- հավատացած է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

Փոխարենը պատգամավորն ամենևին ուրախ չէ խորհրդարանական գործող համակարգից, այնտեղ ընդդիմությունն ընդհանրապես որևէ դեր չունի։

«Այ, օրինակ, տեսեք՝ դրա պատճառն ի՞նչն է, որ էսօր մի քաղաքական ուժը միանձնյա ստանձնել է կառավարության ղեկը և նաև բացարձակ մեծամասնություն ունի ԱԺ-ում։ Այսինքն՝ ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը պետք է վերահսկի նույն քաղաքական ուժի կառավարությա՞նը»,- հարցնում է պատգամավորը։

Նա տարակուսում է, որ ընդամենը մեկուկես տարեկան Սահմանադրությունն արդեն փոփոխվելու կարիք ունի, բայց եթե դա անխուսափելի է, թող լուծեն նաև ուժային կառույցների պատասխանատվության հարցը.«Որ, օրինակ, ուժային կառույցները ոչ թե հրահանգ ստանան մեկ կենտրոնից՝ շատ հաճախ չիմանալով, թե իրենց ինչ հրահանգ է տրվելու՝ ում որտեղ պառկացնեն, այլ այդ հրահանգները տրվեն, որոշումներն ընդունվեն կոլեգիալ մարմնի, ԱԺ կողմից»։

Իշխանական պատգամավոր Սոս Ավետիսյանը նույնպես կարծում է, որ ուժային կառույցները պետք է ավելի հաշվետու դառնան:

«Ես կարծում եմ, եթե չեմ սխալվում, պառլամենտում մեր ֆրակցիայի ղեկավար տիկին Մակունցը հստակ նշեց, որ թե՛ ուժային կառույցները, թե՛ ՊԵԿ-ը լինելու են խորհրդարանի վերահսկողության ներքո և տեղի են ունենալու փոփոխություններ, որոնք թույլ կտան այդ մարդկանց բերել խորհրդարան»,- հիշեցնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը։

Նա զարմանում է, երբ ընդդիմությունը դժգոհում է լծակներ չունենալուց: Թավշյա հեղափոխությունը ցույց տվեց, որ լծակներ չունենալը ոչինչ չի որոշում. Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունը սկսեց ընդամենը մի քանի կողմնակիցով։

«Եթե հետ նայենք, ապա բացարձակ ուզուրպացված իշխանության պարագայում հզոր պետական մեքենայով հնարավոր չեղավ կասեցնել ժողովրդի արդար պահանջը։ Նույն կերպ կարող է ընդդիմությունը աշխատել։ Այստեղ խնդիրը հիմնականում արդար քաղաքական օրակարգ ձևավորելն է։ Դիցուք, չորրորդ տարին է, դիցուք ենթադրվում է, որ մեր լեգիտիմությունը կարող է իջնել, չնայած ես դրա հետ համակարծիք չեմ, և ընդդիմությունը չունի ազդելու լծակներ, բայց ընդդիմությունը գիտի շատ լավ, որ կան սպասվող ընտրություններ և կարող է իր հռետորաբանությունը փոփոխել և ասել, որ այ՝ գիտեք, այս ծրագրերն իրենք խոստացել են, չեն արել, մենք սա ենք խոստանում, կանենք։ Եվ ընտրությամբ այդ բալանսը կփոխվի»,- վստահեցնում է պատգամավորը։

Շատ բան կա, որ նոր Սահմանադրության մեջ չէր ցանկանա տեսնել Սոս Ավետիսյանը, օրինակ՝ սուպերվարչապետությունը: Հաճույքով կվերացներ նաև կայուն մեծամասնության մասին դրույթը. «Այդ արգումենտը, որ մենք, չգիտեմ, պատերազմող երկիր ենք և պետք է լինի պարտադիր մեծամասնություն, բայց դա լավ արգումենտ չի, որովհետև ինձ թվում է, որ ՀՀ-ում քաղաքականությամբ զբաղվող բոլոր մարդիկ ՀՀ շահով են առաջ գնում և ժողովրդավարական քվե ստանալուց հետո որևէ պարտավորվածություն չունեն՝ անպայման մեծամասնություն մեկը ստանա»:

Պատգամավորը նկատում է, որ ինչպիսի Սահմանադրություն էլ լինի, ամենակարևորը ժողովրդավարական ընտրությունների երաշխավորումն է, մնացածն ածանցյալ են ընտրություններին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան