Գյումրիում նոր ծննդատուն է կառուցվելու. գործողները  կլուծարվե՞ն,  թե՞ կմիավորվեն

Լուրեր

18.09.2026 | 07:58
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը
17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
Բոլորը

Գյումրիում նոր ծննդատուն է կառուցվում շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ Ժնևում Վարդան Սրմաքեշի հետ հանդիպմանն առաջարկել է Գյումրիում առողջապահական ծրագիր իրականացնել: Օգոստոսի 2-ին կնքված փոխըմբռման հուշագրով նախատեսվում է, որ Առողջապահության նախարարությունն աշխատանք է տանելու ծննդատան համար համապատասխան տարածք տրամադրելու գործընթացին աջակցելու և ծննդատան աշխատանքը Հայաստանի առողջապահության համակարգում լիովին ներառելու համար, իսկ Վարդան Սրմաքեշի կողմից ստեղծված հիմնադրամի միջոցներով կառուցվելու է «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատունը։

Գյումրիում տեղի է ունեցել ծննդատան հիմնարկեքի արարողությունը՝ առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Վարդան Սրմաքեշի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ:

Դեռ պարզ չէ, թե որքան գումար է ներդրվելու ծննդատան կառուցման համար, սակայն հստակ է, որ Գյումրիում այժմ գործող «Գյումրիի ծննդատունն» ու Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» ծննդաբերական բաժանմունքը միավորվելու են նորակառույց ծննդատանը: Արդյունքում քաղաքում լինելու է մեկ ծննդատուն: Այս մասին Factor.am-ի հետ զրուցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

«Քանի որ մենք խնդիրներ ունենք, Գյումրու ծննդատան շենքը խիստ վերանորոգման կարիք ունի, ոչ մի կերպ չկարողացանք գումար հայթայթել, որ վերանորոգվեր։ Քաղաքն ունի նաև մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք, որը գործում է Ավստրիական մանկական հիվանդանոցի շենքում: Հիմա որոշվեց այդ երկու ծառայությունները միավորել, մեկտեղել մեկ կառույցում։ Կունենանք մեկ ծննդատուն՝ հագեցված, հրաշալի շենքային պայմաններով, հրաշալի ախտորոշիչ հնարավորություններով: Ունենալու ենք ժամանակակից ծննդատուն»,- վստահեցրեց Լեյլի Ասլանյանը։

Նոր ծննդատունը կառուցվելու է «Գյումրիի բժշկական կենտրոնի» ու «Մոր և մանկան Մանկական ավստրիական հիվանդանոցի» միջնամասում։ Շինարարական աշխատանքները դեռ չեն մեկնարկել։

«Շինաշխատանքները դեռ չեն սկսվել, քանի որ շինարարական թույլտվություն պիտի տրվի, որն ընթացքի մեջ է։ Հենց շինթույլտվությունը եղավ, կսկսեն։ Շատ ակտիվ են աշխատելու, ինքս էլ զրուցել եմ իրենց հետ: Երևի մեկ տարի անց մենք կունենանք շենքը»,- ասաց Ասլանյանը։

Գյումրիում կառուցվող նոր ծննդատունը Վարդան Սրմաքեշի առաջին ներդրումը չէ քաղաքում։ Նա նաև Գյումրիի «Սասստեքս» կարի արտադարամասի սեփականատերն է: Ձեռնարկության աշխատակիցները, սակայն, մի քանի ամիս է՝ բողոքում են աշխատանքային վատ պայմաններից ու պահանջում ամբողջությամբ վճարել իրենց ապրիլ և մայիս ամիսների աշխատավարձերը։ Բացի այդ՝ 2018թ-ին, Գյումրիի ավագանու որոշմամբ, նրան էր հատկացվել Գյումրի ռադիոգործարանի շենքերից մեկը՝ արհեստագործական կենտրոն կառուցելու համար, սակայն ներդրումներն ուշացնելու պատճառով այս տարի հուլիսին ավագանին ուժը կորցրած ճանաչեց նախորդ որոշումը՝ շենքը տրամադրելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ «Մեր Գյումրի» բնակարանաշինական ծրագրի համար։

Հաշվի առնելով Սրմաքեշի հետ կապված ծրագրերի տխուր փորձը՝ Շիրակի մարզպետարանի պատասխանատուն մեզ հետ զրույցում նշեց, որ հույս ունեն՝ այս ծրագիրն անպայման կյանքի կկոչվի։

«Որպես ոլորտի պատասխանատու՝ շատ ոգևորված եմ ծրագրով և շատ կուզենամ, որ նախորդ ծրագրերի ճակատագրին չարժանանա: Հուսով եմ, որ լավ է լինելու»,- ասաց Լեյլի Ասլանյանը։

Էմմա Չոբանյան