Փոփոխություններ` դեղեր դուրս գրելու կարգում

Լուրեր

13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դեղատոմսով պետք է բաց թողնվեն հետևյալ դեղային խմբերը`  հսկվող դեղերը և դեղանյութերը (թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող), անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային դեղերը(հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները և իմունոգլոբուլինները, պատվաստանյութերը), ինչպես նաև միզոպրոստոլ պարունակող դեղերը: Սրանք կազմում են Հայաստանում գրանցված դեղերի շուրջ 13%-ը:

Մնացած բոլոր դեղատոմսային դեղերի համար կարգը կկիրառվի 2023 թվականից՝ էլեկտրոնային առողջապահության լիարժեք ներդրումից հետո, որը կապահովի նկարագրված գործընթացների դյուրացում՝ ապահովելով ցանկացած դեղատնից դեղատմոսում դուրս գրված դեղի մնացորդային քանակները ձեռք բերելու հնարավորություն:

Որոշմամբ սահմանվել են պահանջներ թղթային և էլեկտրոնային դեղատոմսեր գրելու համար:

Վերանայվել են թղթային  դեղատոմսային ձևաթղթերը՝ առանձնացնելով դրանք թմրամիջոցներ պարունակող դեղերի (N 1), հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (N2), փոխհատուցվող դեղերի համար(N 3), դեղերի և դեղանյութերի մեկանգամյա  կամ բազմակի բաց թողնման համար (N 4), ընդ որում դեղատոմսերը կարող են լրացվել գրիչով, կամ տպագրվել, որոշ տվյալների համար կարող են կիրառվել պատրաստի դրոշմակնիքներ:

Հանվել է «ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ» հատվածը՝ բլանկների տպագրության գործընթացը հեշտացնելու  և դեղատոմսի դարձերեսը ազատ թողնելու նպատակով՝ անհրաժեշտության դեպքում հետագա լրացումներ կատարելու համար:

Հստակեցվել են բլանկների կենտրոնացված և ապակենտրոնացված տպագրության, ինչպես նաև համարակալման և հաշվառման գործընթացները:

Դեղը բազմակի բաց թողնելու համար սահմանվել է երկու հնարավորություն՝ դեղը գրվում է մի քանի ամսվա կուրսի համար մեկ ձևաթղթի վրա և պացիենտը դեղատոմսը թողնում է դեղատանը՝ հետագայում դեղը նույն դեղատնից ձեռք բերելու պայմանով, կամ բժիշկը նույն օրը գրում է երկու կամ երեք դեղատոմս, յուրաքանչյուրը 2-ական ամիս բուժման համար: Եթե պացիենտը չի կարող ամբողջական փաթեթով դեղը ձեռք բերել, կրկին դեղատոմսը թողնում է դեղատանը և հետագայում նույն դեղատնից ստանում մնացած քանակները:

Վերանայվել  են միայն ամբուլատոր քարտի մասին նշում կատարելու  պահանջը, լեզվական սահմանափակումները՝ առանձնացնելով այն դաշտերը, որտեղ կարող են կատարվել  նաև անգլերեն կամ լատիներեն գրառումներ:

Սահմանվել են դրույթներ դեղագետի գործողությունների վերաբերյալ՝ դեղատոմսերում սխալներ կամ անճշտություններ հայտնաբերելու  դեպքում: