Հայկ Գրիգորյանը ներկայացրել է ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին

Լուրեր

02.09.2026 | 12:06
Պաշտոնանկություններ ԿԳՄՍՆ-ում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
02.09.2026 | 11:59
ԱՄՆ հարվածից Իրանում հարսանիքի ժամանակ 5 մարդ է զոհվել․ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել ամերիկյան թիրախներին
02.09.2026 | 11:46
Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
02.09.2026 | 11:42
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Աչաջուրի գյուղապետարանի և Մշակույթի տան գույքերի օտարման գործարքները
02.09.2026 | 11:39
Ուկրաինան սկսում է փակել Ռուսաստանի երկինքը, այն վտանգավոր է դառնում ինքնաթիռների համար․ Զելենսկի
02.09.2026 | 11:31
Սեյրան Օհանյանի վերաբերյալ նոր քրեական վարույթ կա․ նա մեղադրվում է զինծառայողին արտահերթ բնակարան հատկացնելու համար լիազորությունները չարաշահելու մեջ
02.09.2026 | 11:20
Արման Ծառուկյան. «Առայժմ չեմ ցանկանում ռևանշ մենամարտ անցկացնել Մախաչևի հետ»
02.09.2026 | 10:56
Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՏՄ-ի առավելություններից, բայց միաժամանակ շարժվում է դեպի ԵՄ․ Պուտին
02.09.2026 | 10:40
«Մանչեսթեր Սիթին» 145 միլիոն եվրոյով ձեռք է բերել «Չելսիի» կիսապաշտպանին
02.09.2026 | 10:25
Կաթողիկոսի գործով դատավոր Վահագն Մելիքյանի վերաբերյալ քրեական և կարգապահական վարույթ կա
02.09.2026 | 10:14
Կառլեն Հովհաննիսյանը 11-մետրանոց է իրացրել «Ակրոնում» նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 10:06
Հարգանքի տուրք՝ Եռաբլուր պանթեոնում․ ՈՒՂԻՂ
02.09.2026 | 10:03
Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց
02.09.2026 | 09:55
«Եթե Հայաստանին պետք չէ՝ մենք կգնանք թեկուզ վաղը»․ Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին
02.09.2026 | 09:47
Էդգար Սևիկյանը կխաղա Իսպանիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր կոլեգիայի անդամներին, ՔԿ ծառայողներին է ներկայացրել ՀՀ ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալ Արսեն Այվազյանին: Այս մասին հայտնում են կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 14.08.19թ. N 1127-Ա որոշմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արսեն Այվազյանը:

Շնորհավորելով նոր նշանակման կապակցությամբ` Հայկ Գրիգորյանը նշել է, որ Այվազյանն իր գործունեությամբ կնպաստի Քննչական կոմիտեի աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։

«Արսեն Այվազյանն օժտված է բարոյահոգեբանական որակական բարձր հատկանիշներով և մասնագիտական գիտելիքներով և ունենալով քննչական աշխատանքի մեծ փորձառություն` կանի առավելագույնը՝ Կոմիտեի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- ընդգծեց Հայկ Գրիգորյանը:

ՔԿ նախագահը ևս մեկ անգամ շնորհավորեց Այվազյանին՝ մաղթելով արգասաբեր աշխատանք:

ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ կանի ամեն հնարավոր բան՝ կոմիտեի աշխատանքի արդյունավետությանը նպաստելու համար: