ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 13-ին ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին:
Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ գեներալ-լեյտենանտը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին՝ դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: